Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

15:44 • 28.07.24

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին:

Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թիրախների վրա գրոհը տեղի է ունեցել ինչպես Լիբանանի խորքերում, այնպես էլ՝ երկրի հարավում։