ԱՄՆ-ում «Դեբի» փոթորիկը 1 մլն դոլար արժողությամբ կոկաինի փաթեթներ է ափ նետել

13:54 • 06.08.24

«Դեբի» արևադարձային փոթորիկը 1 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է նետել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիզ ափը, հայտնել է ԱՄՆ սահմանապահ ծառայությունը:

Թմրանյութով լի 25 փաթեթները հայտնվել են լողափում, ինչի մասին ոստիկանությանն ահազանգել է մի մարդ: Հայտնաբերման հստակ վայրը չի նշվել, սակայն հրապարակվել է կոկաինով լի փաթեթների լուսանկարը, գրում է telegraph.co.uk-ը:

Նշվում է, որ «Դեբի» փոթորիկը երկուշաբթի հարվածել է Ֆլորիդային՝ առնվազն չորս մարդու կյանք խլելով: ԱՄՆ հարավ-արևելյան նահանգներում հորդառատ անձրևներ են և հեղեղումներ: