Վաղարշապատում 36-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել «Հայփոստի» բաժանմունքից

16:04 • 06.08.24

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։

Վերջինս  հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: