Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատար

23:27 • 09.08.24

Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որը մուտք էր գործում Լիբանանի հարավում գտնվող Սայիդ քաղաքի պաղեստինյան Էին-էլ-Հելվե ճամբար։

Հարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից մեկը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

«Իսրայելական բանակի ԱԹՍ-ն Հասբա խաչմերուկում՝ Էյն-էլ-Հելվե ճամբար մուտք գործելիս, հարվածել է մեքենային։ Դրա ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։

Մեքենայում գտնվողները մահացել են, իսկ մի քանի պատահական անցորդ՝ վիրավորում ստացել»,- ասել է նա։