Սիրիայում ԱԹՍ-ն հարվածել է աշխարհազորայինների ավտոշարասյունին․ կան զոհեր և վիրավորներ

17:52 • 11.08.24

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգում անօդաչու թռչող սարքը հարվածել է սիրիական միացյալ բանակի աշխարհազորի ավտոշարասյանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Այս մասին կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական դաշտային աղբյուրը:

«ԱԹՍ-ն Դեյր էլ-Զոր նահանգում խոցել է սիրիական բանակի միացյալ ուժերի շարասյունը, ինչի հետևանքով զոհվել է 6 մարտիկ, ևս 14-ը՝ վիրավորվել»-ասված է հայտարարության մեջ։