Ալվարո Մորատան բաժանվել է կնոջից․ զույգը չորս երեխա ունի

19:15 • 12.08.24

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատա և նրա կինը՝ մոդել և գործարար Ալիչե Կամպելոն բաժանվել են, իրենց որոշման մասին հայտնել են սոցիալական ցանցերում։

«Որոշ կշռադատումից հետո ես և Ալիչեն որոշել ենք գնալ մեր ճանապարհով:

Հրաշալի հարաբերություններ, որոնցում մենք շատ էինք սիրում, հարգում և օգնում միմյանց։

Դրանք հիանալի տարիներ էին, որոնք մեզ տվեցին չորս երեխա։ Սա ցավալի որոշում է, ուստի խնդրում ենք հարգանք և կարեկցանք:

Մի՛ հորինեք պատմություններ հանուն փառքի մի պահի, կրկնում եմ՝ մեր միջև երբեք չեն եղել անհարգալից վերաբերմունք, միայն շատ մշտական թյուրիմացություններ, որոնք աստիճանաբար փչացնում են ամեն ինչ:

Ալիչեն միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում, և այն ամենը, ինչի միջով մենք միասին անցանք, մեզ շատ բան սովորեցրեց»,- գրել է Մորատան։