Արթիկ քաղաքում հողով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

20:16 • 12.08.24

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Կամազ» մակնիշի հողով բարձված ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։