Իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայում 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

10:29 • 14.08.24

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված փախստականների ճամբարներին, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ այլ լրատվամիջոցներին հղումով։

Պաղեստինյան Shehab News Agency-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի Նուսեյրաթ փախստականների ճամբարին Իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի, այդ թվում՝ երեք երեխա։

Եվս չորս պաղեստինցի զոհվել է Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարում գտնվող տան վրա հարձակման հետևանքով։

Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, ընդհանուր առմամբ իսրայելական օդուժի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում չորեքշաբթի առավոտյան 16 մարդ է զոհվել։