Գյումրիում շտապօգնության մեքենայով վթարի ենթարկված հղի կինը ծննդաբերել է, կյանքին վտանգ չի սպառնում

14:21 • 14.08.24

Այսօր Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

«Բժշկի, բուժքրոջ ու «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը նույնպես լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս վարորդը, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկը, բուժքույրը, տեղափոխվող բուժառու հղի կինը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: