Շտապ տարհանում է հայտարարվել Կուրսկի շրջանի Գլուշկովո գյուղում
22:59 • 14.08.24
Օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Կուրսկի շրջանի Գլուշկովո գյուղի պարտադիր տարհանման մասին։
Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Տեղի բնակիչների տարհանման գործընթացը կհամակարգեն ուժային կառույցները, զինվորականները, տեղական վարչակազմը»,- հայտնել է նա։
Placeholder










