Սուժանսկի շրջանում իրավիճակը լարված է, սակայն գնդակոծությունները նվազել են. Կուրսկի շրջանի պաշտոնյա
«Իրավիճակը Կուրսկի մարզի Սուժանսկի շրջանում լարված է, սակայն Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունները նվազել են, ռուս զինվորականներն աշխատում են»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգաչովը։
Նա տեղի բնակիչներին հորդորել է դեռ չվերադառնալ տարածք և ինքնուրույն չտարհանվել։
«Տարածքում կայուն լարված իրավիճակ է, և մեր զինվորականներն այնտեղ աշխատում են»,-ասել է Բոգաչովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունները զգալիորեն նվազել են, սակայն հենց նախօրեին նրանք շատ ակտիվ էին։
«Աստիճանաբար տարհանվում է տեղում մնացած բնակչությունը: Մարդիկ չպետք է ինքնուրույն ճանապարհ փնտրեն։ Նրանք պետք է կապ հաստատեն պաշտոնական կառույցների, կազմակերպությունների հետ՝ տեղեկատվություն ստանալու և տարհանման համար։ Ոչ մի դեպքում չդիմեք անհայտ աղբյուրների»,-հորդորել է Բոգաչովը։










