Բրիտանական տանկերն օգտագործվել են Կիևի կողմից Կուրսկ ներխուժման ժամանակ. BBC
Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։
Հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել, թե բրիտանական կոնկրետ ինչ զենքեր են օգտագործվում Ուկրաինայի կողմից։ Սակայն Ռուսաստանի տարածք ուկրաինական ուժերի ներթափանցումից հետո գերատեսչությունը վերահաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված զենքերը Ռուսաստանի անօրինական հարձակումների դեմ ինքնապաշտպանության համար։










