Գորիս-Շինուհայր ճանապարհին «ՎԱԶ-2121»-ը դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Մարտուն Թ․-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Մարտելա Թ․-ն, 14-ամյա Պ․ Ս․-ն, 40-ամյա Սոնա Հ․-ն և 16-ամյա Վ․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
«ՎԱԶ-2121»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը Վիլիսի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել, սակայն Վիլիսի վարորդը հերքել է, ասելով, որ նման բան չի եղել։










