Կուրսկի ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով․ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար
Իրավիճակը Կուրսկի ատոմակայանում մնում է կայուն, օբյեկտում բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով:
Այս մասին հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը թելեգրամի իր ալիքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուշադրության կենտրոնում է Կուրսկի ԱԷԿ-ը, իրավիճակը տեղում կայուն է, բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով։
Պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի ազգային գվարդիան ձեռնարկում են բոլոր միջոցները կայանի անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։










