Լամին Յամալի հորը դանակահարել են
«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, դանակից ստացված վնասվածքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Relevo-ի փոխանցմամբ՝ նա արդեն դուրս է գրվել և գտնվում է տանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքները դեռևս չեն բացահայտվում, սակայն որոշ իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարսելոնայի արվարձանում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում Յամալի հայրը վիճաբանության է բռնկվել, որի ընթացքում դանակով վնասվածքներ է ստացել:










