Ուկրաինայի ԶՈՒ-ի հրետակոծությունից հետո Դոնեցկի «Գալակտիկա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել (տեսանյութեր)

15:58 • 16.08.24

Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում հայտնել է «Գալակտիկա» առևտրի կենտրոնում բռնկված ուժեղ հրդեհի մասին, որը սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունից հետո։

ԴԺՀ-ի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է 10 հազար քառ. մետր: Զոհերի և վիրավորների թիվը դեռևս հստակ ճշտված չէ: 

Տեսանյութերը՝ Tert.am-ի տելեգրամյան ալիքում: