Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռ է կործանվել

21:48 • 16.08.24

Ֆրանսիայում Fouga Magister ինքնաթիռը ծովն է ընկել Լե-Լավանդու կոմունայում ավիաշոուի անցկացման ժամանակ։

Այս մասին հաղորդել է BFMTV ալիքը։

«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ընթացքում Fouga Magister մասնավոր կոլեկցիոն օդանավը, որն օգտագործվել է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-1980 թվականներին, ընկել է Լավանդուի ափերին մոտ՝ Վար դեպարտամենտում», - հայտնել է ֆրանսիական պարբերականի աղբյուրը:

Նշվում է, որ օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ այն հագեցած չէ կատապուլտվող նստատեղով: Ավիաշոուն դադարեցվել է, փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել ծովում: