Լամին Յամալի հայրը մանրամասներ է պատմել իր վրա հարձակման մասին

12:04 • 16.08.24

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նազրաուին, մանրամասներ է հայտնել օգոստոսի 14-ի երեկոյան տեղի ունեցած  դեպքի մասին, որի ընթացքում վերջինս  դանակի հարվածներ է ստացել։ 

Մունիր Նազրաուին զբոսնել է իր շան հետ Մատարոյի Ռոքաֆոնդա շրջանում, երբ նրա վրա  պատշգամբից ջուր են լցրել: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։ Արդեն ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Յամալի հոր վրա և դանակահարել: Տեղի ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի կասկածյալի։

Այդ մասին գրել է Marca-ն՝ հղում անելով El Chiringuito-ին: