Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 30 դատապարտյալի ներում շնորհելու մասին

20:11 • 16.08.24

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված 30 անձանց ներում շնորհելու մասին:

Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ներվածների թվում կա 14 կին և 16 տղամարդ, նրանցից ոմանք ծանր հիվանդություններ ունեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ «բոլորն էլ ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար և հավատարիմ են եղել օրինապաշտ ապրելակերպին»։

Լուկաշենկոյի  հանձնարարությամբ նման պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովի ներքին գործերի նախարարությունը։