Լատվիան կուժեղացնի հակաօդային պաշտպանությունն արևելյան սահմանին․ ՊՆ

18:42 • 09.09.24

Լատվիան, երկրի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո, մտադիր է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը արևելյան սահմանին։

Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ Լատվիայի նախագահը պնդել էր, որ սեպտեմբերի 7-ին ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել երկրի արևելյան հատվածում։

«Երեկ ռուսական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել Արևելյան Լատվիայում»,- գրել էր Ռինկևիչսը։