Հրդեհ՝ Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

17:31 • 25.08.25

Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: