Այսօր Սիրիայում անցկացվում են Ասադի կառավարության անկումից հետո առաջին ընտրությունները

14:27 • 05.10.25

Այսօր Սիրիայում անցկացվում են Ասադի ռեժիմի անկումից հետո առաջին ընտրությունները։

Արաբական Հանրապետությունում սկսվել են 210 անդամից բաղկացած խորհրդարանի ընտրությունները։ Նրանցից 140-ը կընտրվի տեղական կոմիտեների կողմից, իսկ մնացած 70-ը կնշանակվեն նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։

Իշխանություններն այս մոտեցումը բացատրում են տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով բնակչության տեղահանության պատճառով հուսալի ընտրողների ցուցակի բացակայությամբ։ Նորընտիր անդամները պետք է պաշտոնավարեն 30 ամսվա ժամկետով, որի ընթացքում կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի լիարժեք ազգային քվեարկության համար։

Սիրիայի որոշ հատվածներում՝ հյուսիս-արևելքի քրդաբնակ շրջաններում և հիմնականում դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում, ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգվել են տեղական իշխանությունների և Դամասկոսի կառավարության միջև շարունակվող լարվածության պատճառով։ Արդյունքում, իրականում քվեարկելու է մոտ 6,000 ընտրող, այլ ոչ թե 7,000, և 19 խորհրդարանական տեղ, որոնք հատկացվել են այն շրջաններին, որտեղ ընտրությունները հետաձգվել են, կմնան թափուր։

Ժողովրդական խորհրդի բոլոր թեկնածուները մասնակցում են որպես անկախ թեկնածուներ։ Նրանց ցուցակը բաղկացած է 1,500 մարդուց, որոնց 14%-ը կանայք են։

Այսօր Սիրիայում անցկացվում են Ասադի կառավարության անկումից հետո առաջին ընտրությունները