Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ

10:32 • 30.01.26

Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Դանիայից գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է Երկրից 146 լուսային տարի հեռավորության վրա գտնվող HD 137010 b մոլորակ, որի բնութագրերը, ենթադրաբար, նման են Երկրի և Մարսի բնութագրերին, հաղորդել է Ռիա Նովոստին։

«Սա առաջին մոլորակի թեկնածուն է՝ Երկրին նման շառավղով և ուղեծրային բնութագրերով, որը անցնում է Արեգակնանման աստղի կողքով, որը բավականաչափ պայծառ է՝ հետագա նշանակալի դիտարկումներ կատարելու համար», - ասվում է «Astrophysical Journal»-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ