Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան․ Նաիրի Սարգսյան

13:46 • 07.04.26

Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան։

Ասված է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղերձում։

«Սիրելի մայրեր, կանայք և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան։

Նրա խոսքում է հայրենասիրության առաջին շունչը, նրա օրինակում՝ արժանապատվության ու պատասխանատվության չափանիշը, նրա սիրով է ամրանում մեր հասարակության հիմքը։

Այսօր մենք խոնարհվում ենք ձեր առջև։

Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան»։