Երեմյան կաթնամթերքը տոնեց Կաթի համաշխարհային օրը (տեսանյութ)

14:06 • 02.06.26

Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կաթի համաշխարհային օր։ «Կաթը սեր է» կարգախոսի ներքո «Երեմյան» ընկերությունների խումբն այս տարի ևս բացել է կաթնամթերքի գործարանի դռները՝ հյուրընկալելով երեխաներին և հետաքրքրված այցելուներին։

Տարիներ շարունակ «Երեմյան» ընկերությունների խումբը հանդես է գալիս այս տոնի նշման յուրօրինակ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով Կաթի համաշխարհային օրը հանրայնացնել Հայաստանում և դարձնել երկրի տոնացույցի անբաժան մասը։ Նշելով տոնը՝ «Երեմյան» ընկերությունների խումբը նպատակ ունի խրախուսել առողջ ապրելակերպն ու սննդակարգը, կաթ խմելու մշակույթը։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ և նշել Կաթի համաշխարհային օրը։ Այսօր մենք նշում ենք այն «Երեմյան» կաթնամթերքի գործարանում։ Սա նաև հնարավորություն է՝ ճանաչելու կաթի և կաթնամթերքի դերը սննդային համակարգի մեջ: Մենք՝ բոլորս, ովքեր մասնակցում ենք Կաթի համաշխարհային օրվան, ունենք համատեղ պատասխանատվություն։ Ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,-ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, դոկտոր Սիդարթա Սանքար Դատտան։

«Երեմյան» ընկերությունը գործունեության առաջին օրից մինչ այժմ ստացել է 28 մլն լիտր կաթ, մշակել տարեկան 1,200 հեկտար հող, ստացել 50,000 տոննա կեր, հիմնել 86,000 քմ  գյուղատնտեսական շինություն։ Տոնական օրվան «Երեմյան» ընկերությունը ներկայացրեց իր անցած ճանապարհը, որից հետո կայացավ պանելային քննարկում՝ կաթի և առողջ սննդի կարևորության մասին:

«Տաշիրի տարածաշրջանում մենք հիմնել ենք տավարաբուծական և խոզաբուծական ֆերմա և մշակում ենք 1,200 հեկտար հողատարածք։ Տավարաբուծական ֆերման կահավորել ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով, սարքավորումներով և շուրջ 2,500 գլուխ կենդանի ենք պահում, որից 1,500 գլուխը՝ կով»,-նշում է Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։

«Երեմյան» ընկերության կաթնամթերքի արտադրումն իրականցվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով: Սա նշանակում է, որ սերմը սեփական դաշտերում ցանելուց, բարձր սննդային արժեքներով կերը ստանալուց մինչև ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամք, կերակրում, փակ շղթայով կթի իրականացնում, փոխադրում գործարան, շշալցում և առաքում վաճառակետեր շղթան իրականացվում և վերահսկվում է «Երեմյան» ընկերության կողմից:

«Գործարանը մեկ ամիս առաջ վերահաստատեց մեր՝ միջազգային ստանդարտներով աշխատելու ցուցանիշները, FSSC 22000 ստանդարտներով աշխատանքը։ Աուդիտ անցանք և հաստատեցին մեր աշխատանքային պրոցեսը»,-ընդգծում է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հիմնադիր Դավիթ Երեմյանը։

Այսպես Հայաստանում ամենամեծ խելացի տոհմային անասնապահական ֆերման, երկրում միակ FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ կաթնամթերքի գործարանը և բարձր չափանիշներ ներդրած «Երեմյան» ընկերությունների խումբը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով առողջ հասարակության կերտմանը:

 

Երեմյան կաթնամթերքը տոնեց Կաթի համաշխարհային օրը (տեսանյութ)