«Սնունդը՝ որպես բուժիչ միջոց»․ Երեմյան կաթնամթերքը և MedMeet-ը համախմբեցին բժշկական համայնքին (տեսանյութ, լուսանկարներ)
Սնունդը ոչ միայն կենսական անհրաժեշտություն է, այլև առողջ ապրելակերպի, հիվանդությունների կանխարգելման և նույնիսկ բուժման կարևոր գործիք: Հենց այս գաղափարի շուրջ էին Երեմյան ընկերությունների խումբը և MedMeet-ը համախմբել առողջապահության տարբեր ոլորտի 50 առաջատար մասնագետի՝ «Սնունդը՝ որպես բուժիչ միջոց» խորագրով բժշկական-առողջապահական համաժողովին։

Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր բացման խոսքում ասաց, որ կարևորում են առողջապահության և սննդի արտադրության ոլորտների համագործակցությունը, որը ստեղծում է գիտելիքի, փորձի և նորարարությունների փոխանակման հարթակ, նշելով ընկերության՝ որակյալ արտադրանքի սկզբունքի մասին:
«Ի սկզբանե մեր նպատակը եղել է այն, որ Հայաստանում լինեն որակյալ կաթնամթերք, իսկ որակյալ կաթնամթերքի արտադրությունը սկսում է հողից: Ի՞նչ կապ ունի հողը: Հենց հողից է, որ մենք կարողանում ենք ստանալ որակյալ կեր և կերակրել մեր կենդանիներին: Այդպիսով ենք ստանում որակյալ կաթ»,-մանրամասնեց Դավիթ Երեմյանը:
«Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով է արտադրվում Երեմյան կաթնամթերքը։ Սա նշանակում է, որ ընկերությունը վերահսկում է արտադրանքի ստեղծման ողջ գործընթացը՝ կերարտադրության առաջին քայլից մինչև անարատ կաթի ստացում, որն ամենօրյա ռեժիմով տեղափոխվում է Երեմյան գործարան՝ փակ շղթայի շարունակությամբ՝ արտադրելով Երեմյան բարձրակարգ կաթնամթերքը։

Պանելային քննարկման առանցքում էլ սննդի որակն էր, դրա ազդեցությունը մարդու առողջության վրա։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի, սննդաբանի, սրտաբանների, գինեկոլոգների, հոգեբանների և ոչ միայն՝ հասկանալու՝ ինչպես կարող է սնունդը դառնալ ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև բուժման և հիվանդությունների կանխարգելման կարևոր բաղադրիչ, ինչ է նշանակում որակյալ սնունդ, ինչպես է վերահսկվում դրա անվտանգությունն ու որակը և ինչ դեր ունի գիտության ու արտադրության համագործակցությունն առողջ հասարակություն ձևավորելու գործում։

«Կաթնամթերքը մեր սննդակարգի ամենամեծ մասն է կազմում, կարևորագույնը՝ փոքր երեխաների և ռեպրոդուկտիվ տարիքի երիտասարդների համար և շատ կարևոր է դրա ընդունումը»,-ասաց գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը:

Երեմյան կաթնամթերքի գործարանի որակի բաժնի ղեկավար Լիլիթ Աղայանն էլ ընդգծեց՝ որակյալ և անվտանգ սնունդը չի ստեղծվում վերջում, այն կառուցվում է սնունդ պատրաստելու և արտադրելու ողջ գործընթացում, այսինքն՝ հումքի ընտրությունից, պատրաստումից մինչև սպառողի ափսե։

«Սնունդն առաջին տեղն ունի, թե՛ հոգեկան առողջության, թե՛ ֆիզիկական առողջության հարցում: Յուրաքանչյուր խորհրդատվության վերջում մենք առանձնացնում ենք առողջ ապրելակերպի կարևոր կետերը, որոնք հոգեկան առողջության վրա ևս ազդում են: Այնտեղ մատնանշվում է առողջ ապրելակերպը, սննդի տեսանկյունից՝ բալանսավորված սնունդ գաղափարի շուրջ, որն օգնում է հոգեկան խնդիրների կարգավորման ճանապարհին»,-մանրամասնեց հոգեբույժ, հոգեթերապևտ Տաթևիկ Խաչատրյանը:

MedMeet-ի տնօրեն Անի Երեմյանի խոսքով՝ մարդու առողջությունը պայմանավորված է բազմաթիվ փոխկապակցված գործոններով, որոնցից սնունդը կարևորագույններից է։ Նրա համոզմամբ՝ առողջ ապրելակերպը ձևավորվում է ոչ միայն սննդակարգով, այլև շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի և առօրյա ընտրությունների համադրությամբ, որոնք միասին ազդում են մարդու առողջության և կյանքի որակի վրա։
«Շատ ոգևորված եմ և շատ կարևորում եմ, որ նման միջոցառում տեղի ունեցավ: Երեմյան կաթնամթերքը հայկական բացառիկ ընկերություններից է, որ կարևորեց այն տեսլականը, որը հենց իրենք են իրենց համար սահմանել: Իրենք խոսում են այն մասին, որ երեք հիմնական կետ ունեն ու առաջինը մարդն է, իսկ մենք չենք կարող մարդու մասին խոսել ու չխոսել առողջության մասին»,-ասաց MedMeet-ի տնօրեն Անի Երեմյանը։

Երեմյան ընկերությունների խմբի գործունեության հիմքում երեք առանցքային արժեք կա՝ մարդ, որակ և նորարարություն: Այս գաղափարի կարևոր մասն է կազմում սննդի անվտանգության և որակի վերահսկման համակարգը։
«Երեմյան կաթնամթերքի» գործարանը Հայաստանում միակն է, որն ունի սննդի անվտանգության միջազգային FSSC 22000 սերտիֆիկացում: Ընկերությունն ունի նաև մանկական կաթի վկայական և «Ա» բարձրակարգ կաթի հավաստագիր։

«Այս միջոցառումը փաստեց այն մասին, որ սննդի անվտանգության և սննդի առողջարար լինելու մասին խոսույթում մենք՝ որպես արտադրող, չենք կարող միայնակ հանդես գալ և այսօր, այս միջոցառման շրջանակում կառուցեցինք գործընկերություն մեր բժշկական ոլորտի մասնագետների հետ»,-նշեց Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը:

Ընկերությունում վստահ են՝ ձեռքբերումների հիմքում ոչ միայն միջազգային չափանիշներն են, այլև սպառողների տարիների վստահությունը, որոնց ամենօրյա գիտակցված ընտրությունն իրենց բարձր որակի արտադրանք ստեղծելու գլխավոր շարժիչ ուժն է։














