Պետք է անվերջ պшտերազմից շարժվենք դեպի պшտերազմի ավարտը, քանի որ դա կարևոր է մարդկության բարօրության համար․ Մոդին՝ Պուտինին
Պատերազմում անցկացրած յուրաքանչյուր օրը մարդկությանը հետ է մղում, մինչդեռ խաղաղության ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ ամբողջ մարդկությանը լցնում է նոր հույսով և նոր ոգևորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Մենք պետք է անվերջ պատերազմից շարժվենք դեպի պատերազմի ավարտը, քանի որ դա կարևոր է մարդկության բարօրության համար։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով որքան հնարավոր է շուտ։ Սա մարդկության կոչն է։ Սա Հնդկաստանի ուղերձն է։ Գանդիի երկիրը և Բուդդայի երկիրը միայն մեկ ուղերձ ունեն՝ խաղաղություն»,-ասել է նա։














