Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

20:25 • 02.09.26

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: 

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին