Եվրահանձնաժողովը Ուկրաինային 3,3 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյունների ձեռքբերման համար. ֆոն դեր Լայեն

12:21 • 18.09.26

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 3,3 միլիարդ եվրո է ուղղում Կիևին՝ սպառազինությունների ձեռքբերման համար՝ 90 միլիարդ եվրո ծավալով Ուկրաինային աջակցելու վարկի շրջանակներում։ Այդ մասին հայտնել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք 3,3 միլիարդ եվրո ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում։ Եվրոպան կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ իր ժողովրդին և իր տարածքը պաշտպանելու համար», - մեջբերվում են ֆոն դեր Լյայենի խոսքերը Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվում է, որ տրանշն ուղղված է հակաօդային պաշտպանության ոլորտում Կիևի կարիքների բավարարմանը, ներառյալ՝ Patriot համակարգերի համար PAC-3 հրթիռները։ Սեպտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և այլ պաշտպանական կարիքների համար 6,1 միլիարդ եվրոյի հատկացմանը։

Եվրահանձնաժողովը Ուկրաինային 3,3 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյունների ձեռքբերման համար. ֆոն դեր Լայեն