Մենք աջակցում ենք քայլերին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

11:33 • 27.10.26

Մենք աջակցում ենք գործընթացին, որ երկու երկրները հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։

Այս մասին ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար է լավ»- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի: