ԱՄՆ-ը գաղափարներ է առաջարկում, սակայն չի կարող հաջողություն երաշխավորել Ուկրաինայի հարցում. Ռուբիո

09:49 • 10.11.26

Միացյալ Նահանգները կշարունակեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գաղափարներ առաջարկել, սակայն ի վիճակի չեն երաշխավորել նման բանակցությունների հաջողությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք անել այն, ինչ կարող ենք։ Դուք ինձանից խնդրում եք երաշխավորել հաջող ելքը։ Ես չեմ կարող դա անել», - ասել է նա՝ Փարիզում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ սպասվող եռակողմ բանակցությունների նախապատրաստման ընթացքը։

«Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, բանակցություններին աջակցելն է, անել այն, ինչ կարող ենք՝ այս քննարկումների մեջ գաղափարներ ներդնելու առումով՝ հույս ունենալով հասնել բնույթով դիվանագիտական լուծման», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ «Մեծ յոթնյակի» գծով հանդիպմանը մասնակցելու համար։

«Դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել։ Եվ մենք կշարունակենք փորձել անել դա», - ընդգծել է Ռուբիոն։