ԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
ԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։











