Նարեկ Կարապետյանն ու ընդդիմադիր այլ պատգամավորներ կրկին իրազեկման ակցիաներ են իրականացնում ընդդեմ նոր Սահմանադրության (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցնե՛ր, մեր իրազեկման նոր օրն է, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա տեղեկացրել է, որ իրազեկման գործողություններին միացած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Ավետիք Իսահակյանի արձանի մոտից կբաժանվեն տարբեր ուղղություններով և կիրականացնեն «ալիևյան սահմանադրության» դեմ ակցիաներ։
Կարապետյանը նշել է, որ ինքը իրազեկում է անելու «Սասունցի Դավիթ» կայարանի, Բութանիայի և «Մետաքսի» գործարանի հատվածներում։











