Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

12:55 • 19.11.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիթի» ՍՊ ընկերության՝  ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1  հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Մասնավորապես՝
- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: