Մշակույթ
-ից
-ը
21:39 • 17.06.13«Tweet» բառն իր նոր նշանակությամբ ներառվել է Օքսֆորդի բառարանումԸստ խմբագրի՝ բառի ներառումը խախտում է օրենքներից մեկը, որը նախատեսում է, որ բառարանում կարող է հայտնվել միայն 10 տարի շրջանառության մեջ գտնվող բառը:
16:28 • 17.06.13Ուկրաինացի ինքնուս քանդակագործը մահացած ծառերը վերածում է քաղաքային արվեստի նմուշների (լուսանկարներ)Սկզբում դրանց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, սակայն երբ դրանց թիվը սկսեց ավելանալ, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով է հեղինակը։ Այժմ քաղաքը զարդարված է փայտյա գլուխգործոցներով։
14:09 • 17.06.13Լոս Անջելեսում կանգնեցվել է լեգենդար Բրյուս Լիի արձանը2.1 մ բարձրությամբ արձանը կարելի է տեսնել Չայնաթաուն թաղամասում։Դրա բացման արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, մասնավորապես՝ դերասանի գործընկերները, կասկադյորներ, մարտարվեստների վարպետներ
12:59 • 17.06.1342 տարի առաջ այս օրը Պարույր Սևակն ավտովթարի զոհ դարձավՊարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ Պարույր Սևակը սկսել է հինգ տարեկանից։
10:36 • 17.06.13Միք Ջագերի մազափունջն աճուրդի կհանվիՆմուշի նախնական արժեքը, որը 50 տարի պահվել է նրա նախկին ընկերուհի Քրիսի Շրիմթոնի ընտանիքում, 1.5-2 հազ. ֆունտ ստեռլինգ է (2.3-3.1 հազ. դոլար):
09:52 • 17.06.13Black Sabbath խմբի ալբոմը 1970թ.-ից ի վեր առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարտերը (տեսանյութ)Black Sabbath-ի ալբոմը վերջին անգամ բրիտանական չարտերի առաջատարն էր 1970-ի հոկտեմբերին. դա նրանց երկրորդ ձայնասկավառակն էր, որը կոչվում է «Paranoid»:
18:21 • 16.06.13Դեպարդյոն որոշել է 7 երկրի քաղաքացի դառնալԴերասանի խոսքով` նա այժմ ապրում ու աշխատում է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում և Միացյալ Նահանգներում: «Ես աշխարհի քաղաքացի եմ: Ազատ մարդ: Ֆրանս-ռուսական դերասան»,-ասել է նա:
13:03 • 16.06.13Reflex խմբի երգչուհին սեփական անուշադրության հետևանքով հայտնվել է հիվանդանոցում (տեսանյութ)«Ամեն ինչ լավ կլինի, ձեռքս ցավում է, սակայն բժիշկներն արեցին հնարավորը»,-լրագրողներին ասել է Ալյոնա Տորգանովան:
13:11 • 15.06.13Բրիտանական կայսրության շքանշան է շնորհվել երգչուհի Ադելին և դերասան Ռոուեն ԱթկինսոնինԲրիտանացի կատակերգու դերասան Ռոուեն Աթկինսոնը, ով ամբողջ աշխարհում հայտնի է իր կերպարի՝ Միստր Բինի անունով, պարգևատրվել է Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշանով։
12:28 • 15.06.13Էկրանային Ջոն և Ժակլին Քենեդիները. առաջին լուսանկարները (լուսանկարներ)Լուսանկարներում գլխավոր դերակատարներ Ռոբ Լոուն և Ջենիֆեր Գուդվինն են, ովքեր ներկայացել են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և նրա կնոջ՝ Ժակլինի դերերում։
20:30 • 14.06.13Վրեժ Իսրայելյանը կհուղարկավորվի Աշնակ գյուղումՆշենք, որ Լ. Անանյանը ասել էր, որ կարծում է, որ գրողը լիովին արժանի է գրողների քաղաքային պանթեոնում հուղարկավորվելու համար, և որ այդ հարցը պատրաստվում են քննարկել մշակույթի նախարարի հետ։
18:10 • 14.06.13Կինո, օդ և ջուր. կինոդիտում բաց երկնքի տակ՝ «լոգանք ընդունելիս» (լուսանկարներ)Մեծ Բրիտանիայում որոշ քաղաքներում բացվել են, այսպես կոչված, The Hot Tub Cinema-ներ, որոնք յուրահատուկ հնարավորություն են ընձեռում դիտել ֆիլմեր՝ տաք «լոգարանում» նստած։
17:01 • 14.06.13«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա այսօր. առաջին անգամ մասնակցում է նաև ՀայաստանըՀայաստանն առաջին անգամ մրցույթին կներկայացնի 17-ամյա պարող Վահագն Մարգարյանը: Պարը, որը կներկայացնի հայ մասնակիցը կոչվում է «Blind alley», ինչը թարգմանաբար նշանակում է փակուղի:
16:49 • 14.06.13«Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնության նպատակն է՝ աջակցել Հայաստանի թանգարաններին«Մարդիկ միշտ մտածում են, որ դեռ կհասցնեն գնան տեսնեն, ու միշտ հետաձգում են: Մասնակցելով ցուցահանդես-վաճառքին իրենք նաև այցելեցին թանգարան, որտեղ շատերը անգամ չէին եղել»,- ասաց նա:
15:14 • 14.06.13Դանիայում ստեղծվել է կույրերի համար առաջին կոմիքսը«Կյանք» անվանումով առանձնահատուկ հրատարակությունը պատմում է այն մասին, թե ինչպես են տղամարդը և կինը հանդիպում, սիրահարվում, այնուհետ ծնվում է նրանց երեխան, այնուհետ զույգը մահանում է։
