Մշակույթ
-ից
-ը
20:54 • 31.05.13Չեխական ընկերությունը Իրաքում կվերականգնի զինված բախումների հետևանքով վնասված VI դարի կառույցըԻրաքի իշխանությունները որոշել են վերականգնել Սասանիդների դարաշրջանին պատկանող պալատի կամարը, որը գտնվում է հնագույն պարսկական Քտեսիփոն քաղաքում:
19:07 • 31.05.13Հայտնի ամերիկացի ռեժիսորը Ֆրանսիայում կովկասյան արտաքինով դերասանների է փնտրումՀայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը հայտարարել է, որ քասթինգ է անկացնում Ֆրանսիայի Լազուրե լողափում՝ իր նոր ֆիլմի համար:
14:04 • 31.05.13Լոնդոնում կցուցադրվեն դիմահարդարման պարագաների համար նախատեսված թանկարժեք իրեր (լուսանկարներ)«Դիմահարդարման պարագաների համար նախատեսված պայուսակներ, երեկոյան պայուսակներ, շրթներկի տուփեր... Բոլորն անձնական հավաքածուից են, որոնք ստացվել են Ասիայից»,-ասել է Goldsmiths' Company-ի ներկայացուցիչը։
11:37 • 31.05.13Կարագից արձաններ՝ ոգեշնչված Բուդդայի կյանքի մասին պատմություններով (լուսանկարներ)Քանդակները պետք է պատրաստ լինել հունվարի 15-ին, երբ նշվում է տիբեթական տոնացուցով Նոր տարին։ Այդ օրը քանդակները տեղադրվում են վանքերի մոտ, որպեսզի բնակիչները գան աղոթելու և հիանան դրանցով։
23:46 • 30.05.13Իսպանիայում հայտնաբերել են Պիկասոյի և Միրոյի գողացված կտավներըԵրեք տարի տևած հետախուզական աշխատանքներից հետո հաջողվել է գտնել Պիկասոյի վրձնին պատկանող «Բու» և «Ընտանեկան դիմանկար» կտավներն ու Խուան Միրոյի՝ թղթի վրա արված փորագրություններից մեկը:
21:15 • 30.05.13Մեկնարկում է Վենետիկի բիենալեն (լուսանկարներ)Վենետիկում հունիսի 1-ին կբացվի ժամանակակից արվեստի բիենալեն` համաշխարհային մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:
16:33 • 30.05.13Մեծ Բրիտանիայում կբացվի Հենրիխ 8-րդի «Մերի Ռոուզ» նավին նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)Մեծ Բրիտանիայի Պորտսմուտ քաղաքում վաղը կբացվի Հենրիխ 8-րդի «Մերի Ռոուզ» նավին (16-րդ դար) նվիրված ցուցադրություն, որտեղ կներկայացվի ոչ միայն նավը, այլև դրանում հայտնաբերված 19.000 հնագույն նմուշ։
12:10 • 30.05.13Հյուսիսկորեացիները երաժշտական պատասխան են տվել հարավկորեացի ռեփեր PSY-ին (տեսանյութ)Հյուսիսային Կորեայում ձևավորվել է 5 աղջիկներից բաղկացած երաժշտական խումբ՝ Moranbong Music Band, ընդ որում՝ խմբի մասնակիցներին անձամբ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն է ընտրել։
11:48 • 30.05.13Լույսի ու ստվերի խաղի վարպետների մտքի թռիչքը՝ լուսանկարներովԹվում է՝ այլևս նոր ոչինչ հնարավոր չէ հորինել արվեստում, և առավել ևս հնարավոր չէ զարմացնել, սակայն լույսի և ստվերի վարպետներին հաջողվում է ոչ միայն զարմացնել, այլև ապշեցնել դիտողներին։
08:33 • 30.05.13Բոն Ջովին եվրոյի ճգնաժամի պատճառով որոշել է Մադրիդում անվճար երգել51-ամյա Բոն Ջովիի խոսքով՝ գումարից հրաժարվելու որոշումը նա կայացրել է՝ վախենալով, որ Իսպանիայում իր արվեստի շատ երկրպագուներ չեն կարող իրենց թույլ տալ վճարել տոմսի ամբողջական արժեքը։
16:59 • 29.05.13Հայտնի է դարձել Բրիջիթ Ջոնսի մասին նոր գրքի անվանումըՖիլդինգի խոսքով՝ նոր վեպում Ջոնսը մեծացել է, շարունակում է օրագիր վարել, սակայն շատ է տարվում հաղորդակցման միջոցներով՝ ակնթարթային հաղորդագրություններ և սոցկայքեր։
14:49 • 29.05.13Իտալիայում հայտնաբերվել է Թորայի ամենահին ձեռագիրըԻտալիայի Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավոր է՝ հայտնաբերվել է հրեաների սուրբ տեքստերի՝ Թորայի ձեռագիր ամբողջական հավաքածուի ամենահին կրկնօրինակը։
13:07 • 29.05.13Համերգի ժամանակ երկրպագուն «հարվածել» է Բեյոնսեին (տեսանյութ)Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի՝ Կոպենհագենում (Դանիա) կայացած համերգի ժամանակ։ Երգերից մեկի կատարման ժամանակ երկրպագուն հարվածել է երգչուհու հետույքին։
11:43 • 29.05.13Հայտնաբերվել է Ռեդյարդ Քիփլինգի նամակը, որում նա խոստովանում է գրագողության մասին«Շատ հավանական է, որ «Ջունգլիների գրքի» վրա աշխատելիս դիմել եմ փոխառությունների, սակայն հիմա չեմ հիշում, թե հատկապես ում պատմություններն եմ գողացել»,- նշվում է նամակում, որը գրվել է 1895-ին։
10:51 • 29.05.13Սքարլեթ Յոհանսոնը հավակնում է Հիլարի Քլինթոնի դերինԻնչպես նշում է The Independent-ը, Քլինթոնի դերին հավակնում է 4 դերասանուհի՝ Սքարլեթ Յոհանսոնը, Ջեսիկա Չեսթեյնը, Ռիզ Ուիզերսփունը և Ամանդա Սայֆրեդը։
