Իրադարձային
-ից
-ը
14:49 • 28.08.15ԱՄԷ-ում առաջին անգամ նշում են Կանանց ազգային տոնըՀատուկ ուշադրություն կհատկացվի Եմենում հուսիթների դեմ գործողություններում զոհված զինծառայողների մայրերին։ Մայրերին պատվելը կդառնա տոնակատարության մի մասը։
14:20 • 28.08.15Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհՆրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ մահացել է, մնացածը հոսպիտալացվել են։ Ադրբեջանցիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
14:16 • 28.08.15Մոնակոյի արքայազնը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների արտաքսման համար (լուսանկարներ)«Մենք անուղղելի սխալ ենք թույլ տվել՝ նացիստներին փոխանցելով տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնք փախել էին բռնություններից, որոնց ենթարկվել էին հարևան Ֆրանսիայում»...
14:08 • 28.08.15Հրապարակվել է «Աստղային պատերազմների» նոր թիզերը (տեսանյութ)Ջեյ Ջեյ Աբրամսի ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
14:00 • 28.08.15Հալեպում մնացած հայերի փորձությունները, «կենաց-մահու» պայքարը՝ «Ակօս»-ի անդրադարձումՀալեպահայերի մի մասը մնացել և դիմադրում ու «կյանքի պայքար» է մղում Հալեպում։Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականն անդրադարձել է Հալեպում «գոյության կռիվ» տվող հայերին։ Հոդվածը...
13:55 • 28.08.15Ռեյկյավիկի փողոցներից մեկը կանվանակոչվի Դարթ Վեյդերի պատվինՓողոցը կստանա Սվարտհյովդի անվանումը: Հենց այդպես է հնչում կերպարի անունն իսլանդերենով։
13:32 • 28.08.15Բրիտանացին Հյուսիսային Կորեայից ԱՄՆ 100 կգ թմրանյութ է տեղափոխելՍթեմերսին 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Ավելի վաղ մաքսանենգության հարցում իրենց մեղավոր են ճանաչել խմբի ևս 3 անդամ։
13:21 • 28.08.15Ավստրիայում ձերբակալվել են 70 ներգաղթյալների մահվան համար կասկածվող անձինքՆշվում է, որ 3 մարդ ձերբակալվել է Հունգարիայի տարածքում, իսկ անօրինական բիզնեսի կազմակերպիչները, հավանաբար, գտնվում են Ռումինիայում։ Ավստրիայի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատում լուրը։
12:44 • 28.08.15Թոմ Հենքսի որդուն որոնում են ԱՄՆ-ումՎերջին անգամ երիտասարդն օգտվել է Instagram սոցկայքից հուլիսի 23-ին։ Նա գրել է. «Ես որոշ ժամանակ չեմ լինի Instagram-ում։ Պատրաստվում եմ կարգի բերել ուղեղս։ Ես կվերադառնամ»։
12:03 • 28.08.15Ռուսաստանում հանգուցյալների դիերը շփոթել են և հարազատներին անծանոթ մարդկանց դիեր տվելՀուղարկավորության մասնակիցները շտապելով դին մտցրել են մեքենան, երբ հանկարծ հարազատներից մեկը քաշել է ծածկոցն ու բոլորը սարսափելով հասկացել են, որ իրենց առջև անծանոթ տարեց կնոջ դի է:
11:56 • 28.08.15Ֆրանսիայում քանդել են երկրի ամենահին գնչուական ճամբարըՄարդկանց տարհանումը տևել է 3 ժամ, որոնց ընթացքում ավերվել է գնչուների ժամանակավոր ապաստանը:
11:47 • 28.08.15Դոնալդ Թրամփը պատասխանել է իր սանրվածքի մասին հարցինՀարավային Կարոլինա նահանգում ունեցած ելույթի ընթացքում նա երդվել է, որ իր գլխին իրական մազեր են աճում: Ապա նա հրավիրել է հանդիսատեսներից մեկին, որպեսզի անձամբ ստուգի այդ հանգամանքը:
11:42 • 28.08.15Դոմինիկյան Հանրապետությունում «Էրիկա» արևադարձային փոթորկի պատճառով սկսվել է բնակիչների տարհանումըՏարհանումը ներառում է 9 նահանգ, որոնք տեղակայված են հյուսիսում և արևելքում, հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։
11:15 • 28.08.15Ռուս երաժիշտ Բարեցկին խանութում արտասահմանյան արտադրության սմարթֆոններ ու պլանշետներ է կոտրել (տեսանյութ)Նրա խոսքով՝ այդկերպ ինքը փորձում է խթանել հայրենական արտադրությունը։
11:12 • 28.08.15Կինը նկարահանել է այն անհավանական պահը, երբ իր շունը փրկել է իր կյանքը (լուսանկարներ, տեսանյութ)Ասում են՝ շունը մարդու լավագույն բարեկամն է։ Ասվածն ավելի կենդանի և սուր է հնչում Շենոն Լոքի դեպքում, ում շունը փրկել է նրա կյանքը էպիլեպտիկ նոպայի ժամանակ, գրում է The Daily Mail-ը։
