Իրադարձային
-ից
-ը
13:16 • 29.09.14Հանգստացեք, նման նախադեպեր շատ ենք ունեցել. ԲՀԿ պատգամավորների նախագծի քվեարկությունը ԱԺ-ում խառնաշփոթ առաջացրեցԱԺ մեծամասնության 6 պատգամավորներ կողմ էին քվեարկել նախագծին, ինչ արդյունքում նախագիծն ընդունվում էր:
13:00 • 29.09.14Այսօր սկսվում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանըՀոկտեմբերի 2-ին ելույթ կունենա և նստաշրջանի մասնակիցների հարցերին կպատասխանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Էլմար Մահմեդյարովը:
12:47 • 29.09.14Չինաստանում նշվել է Կոնֆուցիոսի 2,565-ամյակը (տեսանյութ)Նրա անունը կրող բազմաթիվ դպրոցներ և համալսարաններ կան ամբողջ աշխարհում: Հայաստանում 2009-ից գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտը (ԿԻ), որտեղ ուսանում են չինարեն:
12:43 • 29.09.14Իսպանիայում Ծիծաղի փառատոն կանցկացվիՀինգերորդ անգամ անցկացվող փառատոնը կտարբերվի իր զանազանությամբ, կմասնակցեն Իսպանիայի լավագույն կատակերգուները և ծաղրանկարիչները:
12:31 • 29.09.14Մարգվելաշվիլին և Էրդողանն ընդգծել են վրաց-թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացման կարևորությունըՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
12:24 • 29.09.14Lufthansa-ի օդաչուները հերթական գործադուլն են հայտարարելԵրեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 8:00-ից 23:00-ն Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեղյալ կհայտարարվեն հետագա չվերթները:
12:19 • 29.09.14Ճապոնիայում ժայթքող հրաբխի գագաթին ողջ մարդկանց հայտնաբերման լուրը չի հաստատվելԴեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Առաջվա պես կան անհետ կորածներ: Զոհերի թիվը հասել է տասի:
12:07 • 29.09.14Տոնավաճառների աշխատողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց (թարմացված)Նրանք նշում են, որ մտադրություն չունեն միանալու որևէ քաղաքական ուժի, քանի որ իրենց համար կարևոր է՝ հարցը լուծում ստանա, հակառակ դեպքում սպառնում են ներկայիս գործադուլը վերածել ...
12:02 • 29.09.14Մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ ՀակոբյանըԱյսօր առավոտյան մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրին համար 12 պոլիկլինիկայից, որտեղ աշխատում էր Դավիթ ...
11:55 • 29.09.14«Իսլամական պետության» շարքերում տասնյակ ռուսներ կան. ՌԴ փոխարտգործնախարարԱրևմտյան փորձագետները կարծում են, որ Ռուսաստանից և նախկին Խորհրդային միությունից գրոհայինների շարքերում գտնվողների թիվը կարող է շատ ավելին լինել՝ մի քանի հարյուր:
11:49 • 29.09.14Պորտուգալիայի ընդդիմադիր կուսակցությունը կգլխավորի Լիսաբոնի քաղաքապետըՆա հաղթել է երկրի պատմության մեջ առաջին փրայմերիզի արդյունքում, որն անցկացվել է կիրակի:
11:42 • 29.09.14Մեր ապագան լավ երիտասարդության ձեռքում է, օգնե´նք, որ մեզ գերազանցեն. գեներալ Մուրազ Սարգսյան«Ես կասեմ, որ մեր սերունդ ավելի լավ սերունդ է, ավելի խելոք, գրագետ և մեզնից էլ շատ նվիրված: Այսքան տարի մեր սահմանները պահում են մեր 18-20 տարեկան զինվորները: Ես պլանավորում եմ ...»։
11:31 • 29.09.14Գերմանիայում ապաստան փնտրողները բռնության են ենթարկվում ապաստարանի անվտանգության աշխատակիցների կողմից (լուսանկար)Անվտանգության աշխատակիցներն ու պահակները բռնությունների, խոշտանգումների, ծաղրի և անմարդկային վերաբերմունքի են արժանացրել ապաստարանի փախստականներին:
11:19 • 29.09.14Ժիրինովսկին գրականության դաս է անցկացրել ԲաքվումՆա պատմել է աշակերտներին, թե որոնք են ռուսական անունները և վերլուծել է Տուրգենևի «Մումու» պատմվածքը: Աշակերտուհիներից մեկն ասել է, որ խղճում է Գերասիմին, քանի որ նա ոչ ոք չուներ:
11:11 • 29.09.14Նիդեռլանդներում ավտոշոուի ժամանակ հսկայական մեքենան մխրճվել է հանդիսատեսի բազմության մեջ (տեսանյութ)Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ հսկայական անիվներով մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը մի շարք ջարդուփշուր եղած ավտոմեքենաների վրայով թռչելու հնարքից հետո:
