Իրադարձային
-ից
-ը
16:02 • 13.07.14Մոսկվայում Lexus-ը բախվել է ոստիկանների մեքենային. զոհվել է 1 ոստիկանՀաղորդվում է, որ Lexus մանիշի մեքենան՝ անցնելով կարմիր լույսի տակով, հարվածել է Volkswagen-ին, որի մեջ եղել են ՆԳՆ երկու աշխատակիցներ, ինչից հետո հարվածել է 3 հետիոտնի։
15:43 • 13.07.14Ում են իրենց ձայնը տալու հայերը Թուրքիայի նախագահի ընտրություններին. Արտակ Շաքարյան«Առաջին փուլի համար հայերի կողմից ձայն ստանալու տեսակետից ավելի ֆավորիտ է հենց քուրդ թեկնածուն: Նա հանդես է գալիս որպես փոքրամասնություն կազմող մարգինալ …»:
14:55 • 13.07.14Քերին հայտարարել է Իրանի և «վեցյակի» միջև առկա տարաձայնությունների մասինՆշվում է, որ առաջիկայում Քերին իրանական ատոմային ծրագրերի շուրջ հանդիպում կունենա եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ։
14:06 • 13.07.14Հայ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադայից 6 մեդալ են վաստակել«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
13:36 • 13.07.14Օդեսայում «Приватбанк»-ի երկու մասնաճյուղ են պայթեցրելՈւկրաինայի Օդեսա քաղաքում «Приватбанк»-ի երկու մասնաճյուղ են պայթեցրել, առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպիչները:
12:35 • 13.07.14Հյուսիսկորեական ալիքը հայտնել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրի հաղթանակների մասինYoutube-ում տեսանյութ է հայտնվել, որում Հյուսիսային Կորեան իբրև հայտնում է ֆուտբոլի առաջնությունում իր հաջողությունների մասին:
10:50 • 13.07.14Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում (լուսանկարներ)Գազայում մի քանի օր տևած ավիահարվածներից ու ռազմական գործողությունից հետո Իսրայելը անցել ցամաքային փուլին:
10:46 • 13.07.14Բրիտանիան ՌԴ–ին թույլ չի տվել մասնակցել Ֆարնբորոյի ավիաշոուին՝ Ուկրաինայի դեպքերի պատճառովՄեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև լարվածություն է առաջացել. պատճառը վիզայի տրամադրման մերժումն է բրիտանացիների կողմից:
09:30 • 13.07.14Աշտարակում օձը խայթել է 31-ամյա տղամարդուԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.57-ին, Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 12-ին ժամը 22.10-ի …
23:31 • 12.07.14Բուլղարիայում գնացքը դուրս է եկել ռելսերիցՎթարի արդյունքում մահացած վարորդից բացի, ևս 15 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
20:25 • 12.07.14Մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Վալերիա ՆովոդվորսկայանՄոսկվայում 64 տարեկան հասակում մահացել ՌԴ «Ժողովրդավարական միություն» ազատական կուսակցության հիմնադիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ և հրապարակախոս Վալերիա Նովոդվորսկայան:
20:22 • 12.07.14Անհրաժե՞շտ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և ի՞նչ արդյունք այն կտա. կարծիքներ«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը արդյունք չի բերելու, սակայն այն ճանապարհը, որն ընտրել է հայկական դիվանագիտությունը, բացառում է հանդիպմանը չմասնակցելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
19:41 • 12.07.14Ախալքալաքում ձերբակալել են 1 տարեկան երեխայի սպանության մեջ կասկածյալինՍամցխե-Ջավախքի ներքին գործերի նախարարության գլխավոր շրջանային կառավարման աշխատակազմը օպերատիվ հետաքննական և հետախուզական մարմինների ձեռանարկած միջոցառումների արդյունքում կալանավորել է Գենադի Ի.-ին:
17:25 • 12.07.14Շումախերի կինը պատմել է, որ մարզիկի վիճակը գնալով լավանում է«Թեև փոքր քայլերով, սակայն նա ապաքինվում է։ Նա այլևս կոմայի մեջ չէ, դա անչափ հուսադրող է»,-ասել է կինը, ով անցած տարի ամուսնու հետ պատահած դահուկային վթարից հետո առաջին մեկնաբանությունն է տվել։
16:49 • 12.07.14Հրապարակայնորեն խոսք տվեք, որ էլ չեք լրտեսի. Գերմանիան՝ ԱՄՆ-ինՀիշեցնենք, որ վերջերս Գերմանիայում ձերբակալվել էր հատուկ ծառայությունների 31-ամյա մի աշխատակից, ով ի վնաս սեփական երկրի հետախուզական տվյալներ էր փոխանցել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը։
