Իրադարձային
-ից
-ը
16:15 • 28.03.14Ուկրաինային կփոխանցեն այն զորամասերի զինամթերքը, որոնք հրաժարվել են միանալ ՌուսաստանինՆախարարը հայտնել է Պուտինին, որ Ղրիմից դուրս են եկել Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները, որոնք հավատարիմ են մնացել պաշտոնական Կիևին:
15:53 • 28.03.14Վ. Պետրոսյանի պաշտպանը կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխելու միջնորդություն ներկայացրեց. Դատարանը գնաց խորհրդակցելուՆիկոլայ Բաղդասարյանը մի շարք փաստեր ներկայացրեց դատարանին՝ մատնանշելով, թե իր պաշտպանյալն ապօրինաբար է պահվում անազատության մեջ, և նրա նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի։
15:43 • 28.03.14Վարդուհի Վարդերեսյանը և Ջոն Հեֆերնն աշակերտների համար ընթերցել են «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքըԽնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր տեղի է ունեցել «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը։
15:40 • 28.03.14Մայդանի առաջնորդներն իշխանության են եկել` նացիստ գրոհայինների ուսերին նստած. ՅանուկովիչՅանուկովիչը նաև ասել է, որ Ուկրաինայի ապագան արդեն երկար ժամանակ է, ինչ որոշվում է այդ երկրի սահմաններից դուրս և ամենևին էլ ոչ ժողովրդավարական մեթոդներով։
15:34 • 28.03.14Վրաստանի արտգործնախարարի համար անհասկանալի է Սաակաշվիլիի արձագանքը«Ես չգիտեմ, թե ինչպիսի գործընթացներ են իրականացվում այդ դեպքում և թե ինչ տեղի կունենա հետո։ Ես կարծում եմ, որ եթե մարդ կարող է օգնել հետաքննությանը, ապա պետք է դա անի»,-ասել է նախարարը։
15:19 • 28.03.14Ռուսաստանը Ղրիմին և Սևաստոպոլին կտրամադրի ավելի քան 13 մլրդ ռուբլիԱռաջարկվում է 2014 թվականին դաշնային բյուջեից Ղրիմի Հանրապետության բյուջեին տրամադրել 10,7 միլիարդ ռուբլիի չափով ֆինանսական օգնություն և Սևաստոպոլի բյուջեին՝ 2,4 միլիարդ ռուբլի:
15:19 • 28.03.14The Guardian-ի գլխավոր խմբագիրը հայտնել է իշխանությունների կողմից սպառնալիքների մասին«Մեզ սպառնացել են, որ կփակեն։ Մեզ մեղադրել են, որ մենք վտանգ ենք ստեղծում երկրի ազգային անվտանգության և մարդկանց կյանքի համար։ Դա մեզ շատ դժվարին կացության մեջ է դրել»,- ասել է խմբագիրը։
14:59 • 28.03.14Անդրեյ Մակարևիչին ցանկանում են զրկել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումիցԱվելի վաղ Անդրեյ Մակարևիչը բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Մարտի 15-ին երաժիշտը մասնակցել էր Սախարովի պողոտայում պատերազմի դեմ երթին:
14:25 • 28.03.14Յանուկովիչը բացատրել է, թե ինչու չի ցանկացել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը«Մենք գրեթե այլ ելք չունեինք, քան առաջարկել ԵՄ-ի մեր գործընկերներին դադար վերցնել, անցկացնել եռակողմ բանակցություններ՝ ԵՄ, Ուկրաինա և Ռուսաստան ձևաչափով»,-ասել է նա։
14:22 • 28.03.14Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով. տուժող կողմի ներկայացուցչի ինքնազգացողությունը վատացել էՄինչ դատական նիստը կսկսվեր, դատարանի բակում տուժող կողմի ներկայացուցիչները բղավում էին, թե այս ամենը շոու է, դերասանը խաղում է, իրենք 16 տարեկան երկու երեխա …
14:08 • 28.03.14Մոսկվայում «Երկրի ժամը» ակցիայի շրջանակում կանջատվի Կրեմլի և 300 շենքի լուսավորությունըՄոսկվայում նաև կանջատեն ավելի քան 300 շենքի լուսավորությունը, որոնց թվում են ՌԴ կառավարության շենքը, Փրկչի տաճարը, Պետական դուման, Մոսկվայի պետական համալսարանի շենքը և այլն։
14:00 • 28.03.14Ընկճվեցի... վատ զգացի...կմտածեմ, կպատասխանեմ. Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ի նախազգուշացմանըԽոստացած ռադիկալ քայլերը, ըստ Գալուստ Սահակյանի, թյուրիմացություն են. «Երևի բառի իմաստը չեն հասկացել։ Տժվժիկը ո՞վ էր գրել... լավ ստեղծագործություն է»։
13:59 • 28.03.14Բակո Սահակյանը մասնակցել է բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանըԵրկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, Արցախյան պատերազմի առաջին խմբի ...
13:57 • 28.03.14Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է հեշտացնել ռուսական վիզաների տրամադրման գործընթացըՆախագիծը նախատեսում է կրճատել այն փաստաթղթերի քանակը, որոնք օտարերկրացիները պետք է ներկայացնեն զբոսաշրջային վիզաների համար:
13:28 • 28.03.14Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Ավակովին պաշտոնից ազատելու հարցը. նույն պահանջով շենքի մոտ է հավաքվել մոտ 500 մարդՆախարարի հրաժարականն է պահանջում «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժումը, որի ներկայացուցիչները կարծում են, որ Ավակովը մեղավոր է շարժման առաջնորդներից մեկի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության համար։
