Իրադարձային
-ից
-ը
10:46 • 08.03.14Տիմոշենկոն ժամանել է Գերմանիա՝ բուժման նպատակովԱյնտեղ մարտի 8-ին մամուլի ասուլիս կկայանա Տիմոշենկոյին բուժել պատրաստվող բժիշկների մասնակցությամբ։ Անձամբ նախկին վարչապետը մամուլի ասուլիսին ներկա չի լինի։
10:35 • 08.03.14Բեյրութից Բաղդադ թռչող օդանավը հետ է վերադարձել՝ Իրաքի տրանսպորտի նախարարի որդու ուշացման պատճառովՄիջադեպը տեղի է ունեցել Բեյրութ-Բաղդադ չվերթի ժամանակ։ Middle East Airlines-ին պատկանող ինքնաթիռը նույնիսկ 6 րոպե սպասել է նախարարի որդուն։ Նա օդանավակայան է եկել բավական զայրացած...
10:29 • 08.03.14Շփման գծում մարտի 2-ից 8-ը հրադադարը խախտվել է 200 անգամ. ԼՂՀ ՊԲՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում ադրբեջանական կողմի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
10:10 • 08.03.14ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբԱնգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել և նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
01:06 • 08.03.14Բրիտանիայում ջրհեղեղի ավերածությունները վերականգնելու համար 1 տարի կպահանջվիԱռաջնային պլանում Սոմերսեթ կոմսության վերականգնման աշխատանքներն են, որն ամենաշատն է տուժել ջրային աղետից:
00:43 • 08.03.14Ռուս զինվորականները ԿամԱԶ-ներով գրոհում են Սևաստոպոլի ուկրաինական զորամասը. ԶԼՄ-ներՈւկրաինայի ռազմածովային ուժերի աղբյուրի հաղորդմամբ՝ Սևաստոպոլում ռուս զինվորականները ռազմական 15 ԿամԱԶ-ներով կոտրել են զորամասի դարպասները և գրավել մոտակա տնակը և շարժվում են դեպի հրամանատարակա շտաբ:
23:23 • 07.03.14ԱՄՆ-ն մտադիր է գազ մատակարարել ՈւկրաինայինԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է լրացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փաթեթը, որը ներկայում քննարկման փուլում է, վերացնելով ամերիկյան գազի արտահանման սահմանապակումները:
23:01 • 07.03.14«Մայդանի խորհուրդը» պահանջել է կրկին իր հետ համաձայնեցնել Ուկրաինայի նախարարների կազմըՆախարարներից յուրաքանչյուրը պետք է ելույթ ունենա կարճ խոսքով և ներկայացնի, թե ինչ կրթություն է ստացել, որտեղ է աշխատել և ինչի է ցանկանում հասնել նոր պաշտոնում:
22:30 • 07.03.14«Ֆեյքերին» հղումներ անելը սահմանափակող օրենքի նախագիծը կարող է խոսքի ազատության դեմ գործիք դառնալ. մեդիափորձագետ«Ես կարող եմ առնվազն` 10 հնարք ներկայացնել, երբ կարելի է օգտագործելով այս նախագիծը՝ ճնշել ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ` անհատներին»,-ասաց նա:
21:13 • 07.03.14Ադրբեջանում ձերբակալված հայը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, Մամիկոն Խոջոյանի ազգականը. գյուղապետ«Անասուն պահելիս է եղել, երեկվանից թանձր մառախուղ էր, հավանաբար մոլորվել է»,-տեղեկացրեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
20:41 • 07.03.14Գերմանիայում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումՍումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը։
20:12 • 07.03.14Ավտովթար Եղվարդի խճուղում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց«Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել:
19:30 • 07.03.14Ֆլորենցիայում ֆեմինիստական արվեստի ցուցադրություն է բացվելՖլորենցիայում ֆեմինիստական արվեստի ցուցահանդես է բացվել, որի ընթացքում հնարավոր է տեսնել այնպիսի նկարիչների գործեր, որոնք 1960-1970-ականներին բարձրացնում էին ֆեմինիզմի և կանացիության հարցերը:
18:51 • 07.03.14Ռուսաստանը դադարեցրել է քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Վիտալի ՉուրկինՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է Ուկրաինայի հետ քաղաքական հարաբերությունները դադարեցնելու մասին,քանի որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի իշխանությունների օրինականությությունը:
18:18 • 07.03.14Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են սահմանին բռնված ՀՀ քաղաքացու մասին. ՀՀ ՊՆ-ն ճշտում էԻնչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ռազմագերիների, անհետ կորածների և գերիների հարցերով քարտուղար Շահին Սաիլովը տեղեկացրել է, թե ձերբակալվածը 20-22 տարեկան երիտասարդ է։
