Իրադարձային
-ից
-ը
18:15 • 07.03.14Ռուսաստանը չի ընդունի սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն. երկրի ԱԳՆ«Այս նուրբ պահին, երբ միջազգային հանրությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ որոշում գտնելու համար,Եվրամիությունը զբաղեցրել է խիստ ապակառուցողական դիրքորոշում»
18:10 • 07.03.14Ուկրաինայի հայերն ամեն ինչ կանեն երկրում խաղաղության հաստատման համար. ուկրաինացի վերլուծաբան«Հայկական մտածելակերպը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, միանգամայն բնական միտում ունի բոլոր խնդրահարույց հարցերը լուծել համաձայն օրենքների՝ խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։
17:46 • 07.03.14Վարչապետը մասնակցել է Մանկավարժական համալսարանի հիմնանորոգված դահլիճի բացմանը (լուսանկարներ)Տիգրան Սարգսյանը կարևորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ:
17:33 • 07.03.14Կենտրոնական Եվրոպայի, Սկանդինավյան և Բալթյան երկրները չեն ճանաչում Ղրիմի հանրաքվենԿենտրոնական Եվրոպայի, Սկանդինավյան և Բալթյան երկրների արտգործնախարարները դատապարտել են Ուկրաինայի հարցում ՌԴ գործողությունները և Ղրիմում նախատեսված հանրաքվեի անցկացումը։
17:26 • 07.03.14Ռուսաստանում ցանկանում են արգելել «Բումբոքս» խմբի մուտքը երկիրՊատգամավորը հանդես է եկել Մոսկվայում ուկրաինական «Բումբոքս» խմբի համերգի դեմ, քանի որ խմբի առաջատար Անդրեյ Խլիվնյուկը բացահայտորեն սատարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հակառակորդներին։
17:19 • 07.03.14Ուկրաինան կմասնակցի Սոչիի Պարալիմպիկ խաղերինՆա նաև հավելել է, որ ուկրաինացիները կլքեն Սոչին, եթե տեղի ունենա այն, «ինչից բոլորն են վախենում»։
17:12 • 07.03.14Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը Ղրիմի հանրաքվեն կասեցնելու որոշում է կայացրելՀրամանի տեքստն այսօր տեղադրվել է Տուրչինովի կայքում։ Ինչպես հաղորդվում է՝ հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
16:46 • 07.03.14ԼՂՀ–ում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 50 000 դրամԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման …
16:37 • 07.03.14Դալայ Լաման դեմ չէ միասեռ ամուսնություններին«Եթե զույգն այդպես իրեն լավ ու բավարարված է զգում, ապա ամեն ինչ կարգին է»,-ասել է Դալայ Լաման։
15:56 • 07.03.14Պենտագոնն ուսումնասիրում է Պուտինի «մարմնի լեզուն»՝ նրա մտադրությունները գուշակելու համար. USA TodayՄասնավորապես, ամերիկացի քաղաքական գործիչները փորձում են կանխագուշակել Պուտինի գործողությունները, ով նախորդ շաբաթ հրամայել էր հարևան Ուկրաինա զորք մտցնելու մասին։
15:46 • 07.03.14Ղրիմում պատասխանել են հանրաքվեն տապալելու Կիևի փորձերինՆա պարզաբանել է, որ Ղրիմի տեղական հանձնաժողովներում, որի տարածքում բազմիցս անցկացվել են ընտրություններ, պահպանվել են ընտրացուցակների կրկնօրինակները:
15:34 • 07.03.14ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հանդիպումների անցկացումը դադարեցնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումըՆԱՏՕ-ի Խորհրդի որոշումը ՌԴ-ի հետ հանդիպումների անցկացման դադարեցման մասին վկայում է Ուկրաինայի իրադարձությունների պատճառների վերլուծության հարցում կանխակալ մոտեցման մասին։
15:29 • 07.03.14eBay-ում Ту-95МС ռմբակոծիչ է վաճառքի հանվելՀամաձայն առկա տվյալների՝ ռմբակոծիչը գտնվում է Ուկրաինայում և կարող է ուղևորվել աշխարհի ցանկացած երկիր՝ բացի 47 երկրից, որոնք թվարկված են ցուցակում։
14:25 • 07.03.14ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղրիմի՝ ՌԴ կազմում ընդգրկվելուն«Եթե Ղրիմի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում Ռուսաստանի կազմ մտնելու որոշում կայացնի, մենք, որպես վերին պալատ, անխոս կաջակցենք այդ որոշմանը»,-ասել է Մատվիենկոն։
14:14 • 07.03.14«Պրավիյ սեկտոր» ծայրահեղական միավորման առաջնորդը կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնումԸնտրություններին մասնակցելու հնարավորության մասին Յարոշը հայտնել էր «Տիժդեն» թերթին տված հարցազրույցում: «Հնարավոր է նաև նման սցենար»,- ասել էր նա:
