Իրադարձային
-ից
-ը
21:44 • 03.02.14Այս ամսվանից սկսած` մեր երկրում իրականացվել են ՄՄ-ի Ճանապարհային քարտեզի գործողությունները. azatutyun.amԱրտակ Զաքարյանի փոխանցմամբ` ենթադրաբար արդեն աշնանը Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ:
21:00 • 03.02.14Դրամաշորթության պատճառով ԵՄ-ն տարեկան 120 մլրդ եվրո է կորցնում. Եվրահանձնաժողովի զեկույցըԵՄ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի խոսքով՝ կոռուպցիան վնաս է հասցնում ազգային տնտեսություններին և զրկում է պետությաններին հարկային մուտքերից:
20:49 • 03.02.14ՆԱՍԱ-ն մտադիր է Միջազգային տիեզերակայանում տիեզերքի ամենացուրտ լաբորատորիան ստեղծելՆԱՍԱ-ն մտադիր է 2016-ին տիեզերակայանում ցածր ջերմաստիճանային պայմաններով աշխատող Cold Atom Lab լաբորատորիա ստեղծել,որում հետազոտություններ կիրականացվեն բացարձակ 0-ին մոտ ջերմաստիճանային պայամաններում:
20:36 • 03.02.14Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն է. ինքը «նամուս» ուներ. Գուրգեն Եղիազարյան«Թե ինչ կատարվեց այն ժամանակ, չգիտեմ, ես ներկա չեմ գտնվել այդ քննարկումներին: Եթե այն ժամանակ լսեին երկրի առաջին Նախագահին, հիմա Հայաստանի վիճակը չափազանց լավ կլիներ...»:
20:03 • 03.02.14Հելսինկիում փետրվարի 7-ից 9-ը կկայանա սառցե քանդակների միջազգային Art Meets Ice փառատոնըՇուրջ 30 երկրների առաջատար քանդակագործների մասնակցությամբ Հելսինկիում փետրվարի 7-ից 9-ը և 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կկայանա Art Meets Ice սառցե քանդակների փառատոնը:
19:07 • 03.02.14Մոլդովայի Գագաուզիա ինքնավարությունը կողմ է քվեարկել ՄՄ-ին միանալունԳագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ինքնավարության բնակիչների 98.9 տոկոսը կողմ է արտահայտվել ինքնորոշման իրավունք ստանալու հնարավոր նախաձեռնությանը:
18:25 • 03.02.14Իսպանիայի ափերի մոտ 37 մեջքի պայուսակ է հայտնաբերվել՝ 900 կիլոգրամ կոկաինովՈստիկանությունում հստակեցրել են, որ պայուսակներն ունեցել են հետևելու ժամանակակից համակարգեր, որպեսզի թմրանյութ վաճառողները կարողանան գտնել դրանք ծովում:
18:16 • 03.02.14Պուտինը ողբերգություն է անվանել մոսկովյան դպրոցում տեղի ունեցած միջադեպըՆա նշել է, որ Ռուսաստանում անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում նոր սերնդի դաստիարակության հարցերին, լավ գեղագիտական ճաշակին, գրեթե չեն ստեղծվում պատանի հանդիսատեսի նոր թատրոններ։
18:13 • 03.02.14Ղրղզստանում մզկիթի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելՄզկիթում հավաքված է եղել 700 մարդ, և նրանցից շուրջ 150-ը գտնվել է երկրորդ հարկում։ Հին հատակը չի դիմացել ծանրությանն ու փլուզվել է. տուժել է 56 մարդ։
18:06 • 03.02.14ԱՄՆ-ում ազատազրկվածին մահապատժի են ենթարկել` նախքան վճռի բողոքարկումըՓաստաբաններն այս կապակցությամբ ասել են, որ Միսուրիում սա արդեն 3-րդ դեպքն է, երբ մահվան դատավճիռն իրականացվում է նախքան դատարանը կպատասխաներ բողոքարկմանը։
17:17 • 03.02.14Ուկրաինացի կոմպոզիտորը երգ է գրել՝ ի հիշատակ զոհված ակտիվիստ ՆիգոյանիՍտեղծագործություններն ունեն հետևյալ անվանումները՝ «....І вам слава, сині гори» և «Со святими упокой...»։ Երաժշտությունը գրված է Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա։
17:00 • 03.02.14Մահաթմա Գանդիի թոռը տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին (տեսանյութ)Ռաջմոհանն ընդգծել է, որ Գանդին սովորեցրել է պայքարել հանուն խաղաղության և արդարության, այդ պատճառով էլ հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին լուրերը ցավ են պատճառում։
16:51 • 03.02.14Մանդելան ժառանգություն է թողել մոտ 4,1 միլիոն դոլարՄոտ 1,5 միլիոն ռանդ և եկամուտներից հատկացումների մի մասը կուղղվեն Մանդելայի ընտանիքի հիմնադրամին և Հարավաֆրիկյան Հանրապետությունում իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությանը:
16:28 • 03.02.14Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու հարցն անհաջողության է մատնվել. Իտալիայի արտգործնախարար«Գործն առաջ չի գնում։ Ընդհակառակը, մենք պետք է խոստովանենք, որ միջազգային հանրությունն անհաջողության է մատնվել հումանիտար օգնություն ապահովելու հարցում»,-հայտարարել է Բոնինոն։
16:28 • 03.02.14Ծաղկաձորում գտել են «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դինՈստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի, թե արդյոք մահացած մարմնի վրա բռնության հետքեր կան։
