Իրադարձային
-ից
-ը
12:43 • 16.01.14Հունաստանը ներկայացրել է ԵՄ-ում իր նախագահության ծրագիրըՀունաստանի վարչապետն ընդգծել է նաև Եվրոպական խորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրությունների կարևորությունը, որոնք կանցկացվեն հունական նախագահության ժամանակահատվածում։
12:42 • 16.01.14Սիրիային սահմանակից լիբանանյան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼրատվամիջոցն արձանագրում է, որ Սիրիայի պատերազմն ավելի ու ավելի է տարածվում հարևան Լիբանանում:
12:40 • 16.01.14Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր երեխայի կորդեգրեն. ԶԼՄ-ներԱյժմ Ջոլին և Փիթը դաստիարակում են 3 սեփական, 3 որդեգիր երեխաների` աշխարհի տարբեր երկրներից:
12:16 • 16.01.14Ամերիկացի ուսանողուհին փորձել է կենդանիների խանութից շնիկների փախուստ կազմակերպելՏեղի ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի 23-ամյա ուսանողուհին փորձել է ներխուժել կենդանիների խանութ՝ քարով կոտրելով դուռը:
12:16 • 16.01.14ՀՀԿ-ի ներսում երբեք գզվռտոց չի լինի, նրանք մի ճյուղի վրա են նստած, ճյուղը կկոտրվի. Գուրգեն Եղիազարյան«Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Հնարավոր է նա նշանակվի վարչապետ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։
11:55 • 16.01.14Կիևում վրացի «օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)BMW մակնիշի մեքենայում ոստիկանները ճանաչել են իրենց «հին ծանոթին»՝ 39-ամյա Պոլիկարպ Ջանելիձեին, ով անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալվել և արտաքսվել էր Ուկրաինայից։
11:54 • 16.01.14Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը Հայաստանի բաժնետոմսերի վաճառքինՄինչև հունվարի 17-ը Կառավարությունը պետք է ապահովի պայմանագրի կնքումը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Գազպրոմի» միջև: Նախարարին պայմանագիրը կնքելու լիազորություն տրվեց:
11:29 • 16.01.14Բրազիլական Սան Պաուլուում արգելել են խաղալիք զենքի արտադրությունն ու վաճառքըԻնչպես պարզվել է, 2011 թվականին Սան Պաուլուում ձերբակալված անձանց մոտից առգրավված 2.383 հրացանների և ատրճանակների մեկ երրորդը խաղալիք է եղել:
11:19 • 16.01.14Այսօր հայտնի կդառնան «Օսկար»-ի թեկնածուներըԸստ կինոքննադատների՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կներկայացվեն «Ստրկության 12 տարի», «Ձգողականություն», «Նեբրասկա», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերը։
11:13 • 16.01.14Պեկինում ծխամշուշի պատճառով փակվել են ճանապարհներըԳիշերվա ընթացքում ծխամշուշի խտությունը շարունակել է ավելանալ։ Ծխի հետևանքով փողոցներում չեն երևում երկնաքերերը։
11:03 • 16.01.14Բրիտանիայի վարչապետը մեկ օրով հրաժարվել է գազավորված ըմպելիքներից և շաքարից«Կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը կստանա իմ կնոջ աջակցությունը, այնպես որ, այո, ես համաձայն եմ։ Հուսով եմ՝ ինձ մոտ կստացվի»,- ասել է Քեմերոնը։
10:53 • 16.01.14«Դեմ եմ» նախաձեռնությունը ավտոարշավով իրազեկել է հունվարի 18-ի հավաքի մասին (տեսանյութ)«Դեմ եմ» նախաձեռնությունը, որը պայքարում է Հայաստանում հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, այսօր առավոտյան ժամը 8.30-ից …
10:09 • 16.01.14Կուրյոզ Բրյուսելում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է ողջունել Ադրբեջանի պատվիրակությանըԲրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ծիծաղելի միջադեպ է տեղի ունեցել։
10:00 • 16.01.14Վատիկանը կպատասխանի սեռական ոտնձգությունների վերաբերյալ ՄԱԿ-ի հարցերինՆախկինում Վատիկանը մերժել էր տեղեկության տրամադրումը՝ ասելով, որ դեպքերը գտնվում են այն երկրների դատավորների պատասխանատվության ներքո, որտեղ տեղի է ունեցել սեռական ոտնձգությունը:
09:52 • 16.01.14Լիվերպուլում կնշեն The Beatles խմբի համաշխարհային օրըCavern ակումբում, որի բեմում կես դար առաջ հանդես է եկել քառյակը, նախատեսված է երաժշտական ծրագիր ամբողջ օրվա համար։ Շաբաթ այստեղ համերգ կտան ռոք խմբեր, որոնք կկատարեն The Beatles-ի երգերը։
