Իրադարձային
-ից
-ը
14:28 • 16.11.13Թուրքմենստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կազմումՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նիստում կայացած քվեարկության ժամանակ Թուրքմենստանի թեկնածությանն աջակցել են 185 երկրներից 134-ը:
14:19 • 16.11.13Վրաստանի ափերի մոտ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵրկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Անակլիա քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:
14:10 • 16.11.13Ա.Աշոտյանն առաջարկում է չքաղաքականացնել ռուս-հայկական կրթական համաձայնագրերը, որոնց ստորագրումը սարերի հետևում չէ«Խոսքը վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման նախագծին, Սլավոնական ռուս-հայկական համալսարանի նոր կարգավիճակին»,- ասաց նա։
14:04 • 16.11.13Բակո Սահակյանը մասնակցել է Հացի գյուղի հուշահամալիրի բացմանըԲակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը:
13:46 • 16.11.13Տարեց կինը Վենետիկին 40 մլն եվրո է կտակելԲնականաբար, հսկայական գումարը ծախսվելու է՝ համաձայն առատաձեռն իտալուհու կտակում նշված պայմանների։ Աննա Մարիան ցանկացել է, որպեսզի գումարը բաժանվի աղքատներին։
13:31 • 16.11.13Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանըԽորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահ Էկա Բեսելիան շաբաթ օրը հայտարարել է, որ երդմնակալությանը չմասնակցելու Սաակաշվիլիի որոշումը «անհարգալից վերաբերմունք է Վրաստանի ընտրողների կարծիքի նկատմամբ»։
13:15 • 16.11.13«Եկե՛ք կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնությանը միացել են ակտիվ քաղաքացիներ. ամեն ինչ կախված է հանրային ընկալումից«Մեր խնդիրն այն է, որպեսզի այս նախաձեռնությունը լայն տարածում ունենա, մարդիկ հասկանան ինչ դրություն է այս պահին, և ըստ այդմ էլ՝ իրենց գործողություններն անեն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
12:46 • 16.11.13Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի և ՌԴ հյուսիսային շրջանների գլխավոր հյուպատոսՀրայր Կարապետյանը երեկ նշանակվել է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային շրջաններում ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Կալինինգրադի մարզից մինչև Արխանգելսկ:
12:36 • 16.11.13Վրաստանի նախագահի նստավայրն այսօր իր դռներն է բացում բոլոր այցելուների համարԹբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Վրաստանի նախագահի նստավայրն այսօր ժամը 12:00-ից «կբացի իր դռները» և կընդունի բոլոր ցանկացողներին:
12:26 • 16.11.13Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է կառավարական համակարգիչների վրա շարունակական հարձակումներըՄիջազգային Anonymous խմբավորման հետ կապված հաքերներին հաջողվել է կոտրել ամերիկյան մի քանի դաշնային գերատեսչությունների համակարգիչները՝ օգտագործելով Adobe ծրագրային ապահովման մեջ առկա սխալը։
12:19 • 16.11.13Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրըԵնթադրվում էր, որ ուրբաթ օրը կազմակերպությունը կհաստատի քիմիական զենքի ոչնչացման մանրակրկիտ ժամանակացույցը:
12:04 • 16.11.13Վանաձորում դի է հայտնաբերվելՀրշեջ-փրկարարները բացել են Է. Ռ.-ին պատկանող բնակարանի դուռը. ներսում հայտնաբերել են 1928 թ. ծնված Լ. Ժ.-ի դին՝ ննջարանում անկողնու մեջ:
11:07 • 16.11.13Իմ մեծ հույսը «Միշայի սերունդն» է. Սաակաշվիլի«Ցանկանում եմ ասել նրանց, որ մաղթում եմ հաջողություններ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, ռուսական ճնշմանը դիմակայելու և եվրաինտեգրման գործընթացի շարունակման գործում»,-ասել է նա։
10:57 • 16.11.13Երևանում շենքերից մեկի 7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել էՀՀ ԱԻ նախարարության կայքը հաղորդում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է:
10:45 • 16.11.13Մոտ 10 մլն դոլար. ԱՄՆ պետդեպը պարգևատրում է նշանակել Բենգազիում ահաբեկչության հետաքննությանն օգնելու համարԻշխանությունները պարգևատրում են նշանակել դեռևս այս տարվա հունվարի 7-ին, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չեն հրապարակել՝ հետաքննության շահերից ելնելով:
