Իրադարձային
-ից
-ը
16:29 • 12.11.13Երբ Ադրբեջանը անհրաժեշտ զինամթերք ունենա, այն ժամանակ, այսպես թե այնպես, պատերազմը կսկսի. Զարուհի Փոստանջյան«Իսկ Արցախը պետք է լինի առանցքային բանակցող կողմ: Այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով Արցախը դուրս է մղվել այդ գործընթացից»,- ասաց Փոստանջյանը:
16:22 • 12.11.13Քվեարկելու եմ հանուն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության, քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացված ՀՀ-ի կողմից «ԼՂ անկախությունը ճանաչելու մասին» օրինագծին կողմ է քվեարկելու:
15:50 • 12.11.13Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Դամասկոսում զոհվածների հոգիների հանգստության համարՆոյեմբերի 17-ին Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:
14:55 • 12.11.13Չարաշահումները հիմնավորի, հետո ներկայացրու ԱԺ ամբիոնից. Հովիկ Աբրահամյանի խորհուրդը Իշխան Զաքարյանին«Լոկ խոսքեր կան, գնահատականներ կան, քննադատություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք պետք է ձեռնպահ մնանք նման անհիմն քննադատություններից»,-ասաց նա։
14:52 • 12.11.13Գողերին մոտեցրել են մեր տներին. բնակիչները դեմ են Բագրատունյաց փողոցում վերգետնյա անցումի կառուցմանը (տեսանյութ)«Անցումից պարզ երևում է, թե մեր բնակարաններում ինչ է կատարվում: Գողերին մոտեցրել են մեր տներին, գողերի համար նպաստավոր պայմաններ են ստեղծել»– ասաց բնակիչներից մեկը:
14:22 • 12.11.13Սաակաշվիլիի նստավայրի մոտ կտրած ականջով մերկ ոստիկանի են գտելՈստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջը՝ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից:
14:14 • 12.11.13Իշխան Զաքարյանն առաջիկայում ծավալուն հարցազրույց կտա և կպատասխանի բոլոր հարցերին«Հաշվի առնելով լրատվաաշխարհի այս բազմազանությունը՝ ես պատրաստվում եմ առաջիկա ասուլիսներից մեկում ժամանակ հատկացնել ձեր ցանկացած հարցին»,– ասաց նա։
13:53 • 12.11.13Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին դստեր ներկայությամբ բռնի ուժով հեռացրել են նախագահականի մոտից (տեսանյութ)Ոստիկանների կողմից իրականացված գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել նրա 8-ամյա աղջիկը, ով սկսել է լաց լինել...
13:43 • 12.11.13Նյու Յորքում կբացվի նոր Համաշխարհային առևտրի կենտրոնի առաջին երկնաքերըԲացումից հետո նախագծի հեղինակը մտադիր է զբաղվել 72-հարկանի երկնաքերի 214 հազար քառակուսի մետր գրասենյակային և առևտրային տարածքի համար վարձակալներ փնտրելով:
13:41 • 12.11.1388 կողմ և 13 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն Վերահսկիչ պալատի նախագահ վերընտրեց Իշխան Զաքարյանին«Իմ թեկնածությունը շատ ավելի պարտավորեցնում է, քան առաջին անգամ իմ ընտրվելու պարագայում։ Համոզված եղեք, որ անելու եմ, պահպանելու եմ, և հետագայում դա իմ աշխատանքում կերևա»,- ասաց Ի. Զաքարյանը։
13:34 • 12.11.13Վլադիվոստոկում բացվել է հայտնի պատերազմական երգից Կատյուշայի արձանըԵրգում Կատյուշան, ինչպես հայտնի է, սահմանապահի էր սպասում, իսկ այս` Ամուր գետի ափին տեղադրված Կատյուշան կդիմավորի ու կճանապարհի զինվորականներին:
13:09 • 12.11.13Չինաստանում ծնելիության սահմանափակման քաղաքականությունը կրճատել է բնակչության աճը 400 միլիոնովԵթե 1970 թվականին Չինաստանում բնակչության աճը 3,34 տոկոս էր, ապա 2012-ում՝ 1,21 տոկոս: 1970 թվականին երկրում ծնվել է 27 միլիոն 390 հազար մարդ, իսկ 2012 թվականին՝ 16 միլիոն 350 հազար մարդ:
12:50 • 12.11.13Կենդանիների իրավունքների ամերիկացի պաշտպանը սպանել է իրեն և իր 30 շներինԴա տեղի է ունեցել անցած շաբաթ, Մորլենդ Հիլզում: 62-ամյա Սանդրա Լերցմանը Կենդանիների իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն էր: Նրան հայտնաբերել են իր ավտոտնակում` մեքենայում` միացված շարժիչով:
12:43 • 12.11.13Սևանա լճում մարդ է ջրահեղձվելԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:
12:42 • 12.11.13Կալանքը որպես խափանման միջոց ինքնանպատակ չէ. ՀՀ գլխավոր դատախազությունԿքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, եթե նախաքննության ընթացքում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը:
