Իրադարձային
-ից
-ը
12:39 • 12.11.13Գերմանիայում համալսարանը սխալմամբ հեռացրել է բոլոր ուսանողներինՎաղ առավոտյան ուսանողներն էլեկտրոնային նամակ են ստացել, որում նշվել է, որ իրենց տվյալները համակարգչային ցանցում 12 օրից կարգելափակվեն, քանի որ նրանք հեռացված են համալսարանից։
12:31 • 12.11.13Վարշավայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանըՎարշավայում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակման առնչությամբ ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ` բացատրություն տալու։
12:25 • 12.11.13Իտալիայում թույլ կտան էլեկտրոնային ծխախոտներ ծխել հասարակական վայրերումԱյժմ էլեկտրոնային ծխախոտներ կարելի է ծխել բարերում, ռեստորաններում, կինոթատրոններում և գրասենյակներում։
12:18 • 12.11.13Սարգսյան-Ալիև հանդիպումը, դժվար թե, ինչ-որ ճեղքում առաջացնի կոնֆլիկտի լուծման հարցում. Ալեքսանդր Մարգարով«Երկար դադարից հետո հանդիպումից դժվար կարելի է հեղափոխական իրավիճակ ակնկալել կոնֆլիկտի հարցում։ Բանակցային ձևաչափը շարունակում է հանդես գալ որպես բանական և տրամաբանական»,- ասաց նա:
12:06 • 12.11.13Վրացին ընկել է 7-րդ հարկից և վնասվածք չի ստացելԲժիշկները զարմացել են, երբ նրա վրա անգամ մեկ կոտրվածք չեն հայտնաբերել։ Տղամարդն ամբողջությամբ անվնաս է եղել և միայն մի քանի քերծվածք է ստացել։
11:56 • 12.11.13ԵՄ երկրները համաձայնեցրել են 2014 թվականի բյուջենԵվրախորհրդարանը և ԵՄ 28 երկրների իշխանությունները 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են 2014 թվականի բյուջեի նախագիծը։
11:53 • 12.11.13Առաջին անգամ կցուցադրվեն Սբ Պետրոսի մասունքներըՎատիկանում առաջին անգամ կցուցադրվեն Սբ Պետրոսի` Քրիստոսի աշակերտներից մեկի մասունքները:
11:50 • 12.11.13Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀՆախագահը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
11:37 • 12.11.13Նաոմի Քեմփբելը կօգնի թայֆունից տուժած ֆիլիպինցիներին«Ես ընտրել եմ այս լուսանկարը, քանի որ դրանում Նաոմին աննկարագրելիորեն հանգիստ է ու խաղաղ, իսկ դա հենց այն է, ինչ ես մաղթում եմ Ֆիլիպիններում տուժածներին՝ հանգստություն»,- ասել է լուսանկարիչը։
11:20 • 12.11.13Սիրիայի ապստամբները կոչ են անում Հորդանանում գտնվող փախստականներին միանալ իրենց. ԶԼՄ-ներՀորդանանի կառավարության ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ այդ տվյալների հաստատման դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, քանի որ «դա օրենքի խախտում է»:
11:15 • 12.11.13Նախագահի առողջության մասին լուրը հիմար սուտ է. Արման Սաղաթելյան«Նախագահի առողջության մասին «Հայկական Ժամանակի» տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»,–Twitter-ում գրել է նախագահի խոսնակը։
10:53 • 12.11.13Մոսկվայում ադրբեջանցի ներգաղթյալ է սպանվելՄոսկվայի արևմուտքում երեկ ադրբեջանցի ներգաղթյալի դի է հայտնաբերվել։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից։
10:25 • 12.11.13ԱՄՆ-ն ավիակիր նավ է ուղարկում Ֆիլիպիններ«Ջորջ Վաշինգթոն» ավիակիրը կուղարկվի մոտ ժամանակներում՝ փրկարարական գործողություններին և «Հայան» թայֆունից հետո վերականգնողական աշխատանքներին աջակցելու նպատակով:
09:55 • 12.11.13Նոր լարվածություն՝ ադրբեջանա-իրանական սահմանինԲեռնատար մեքենաների քանակը, որոնք սահմանը հատելու համար հերթի են կանգնել, հասել է գագաթնակետին։ Նոր ժամանող տրանսպորտային միջոցների համար արդեն տեղ չկա։
09:44 • 12.11.13Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքը լուսավորող փողոցային լուսատուները և դրոսելները գողացող անձինՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Օգոստոսի 23-ի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:
