Իրադարձային
-ից
-ը
14:41 • 15.08.13Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչ մի բուֆեր պետք չէ. ԻվանիշվիլիГолос Америки-ին տված հարցազրույցում նա նշել է, թե պատրանքը, իբր Աբխազիան Վրաստանի և Ռուսաստանի միջև որպես բուֆեր է օգտագործվում, պետք է ցրվի։
14:37 • 15.08.13Երևանի քաղաքապետարանի անվճար բուժօգնության ակցիային դիմել է 1130 քաղաքացիԱկցիայի շրջանակներում անվճար բուժօգնությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն խնդիրներ՝ սիրտ-անոթային հիվանդությունների։
14:12 • 15.08.13Ուզբեկստանի նախագահի դուստրը «սովորական տաշկենտյան փողոցում» 200 դոլար է գտելՏեղական Uzmetronom կայքը, մեկնաբանելով այդ լուրը, հեգնանքով նշում է, որ «այդ փաստը վկայում է Ուզբեկստանի աշխատողների բարեկեցության մասին, որոնք ապրում են «սովորական տաշկենտյան փողոցներում»։
13:57 • 15.08.13Երիտասարդական կազմակերպություններն առաջարկում են չհանրայնացնել Երուսաղեմի պատրիարքի կողմից Վեհափառին ուղղված նամակըՀասարակական 13 կազմակերպություններ առաջարկում են չհանրայնացնել Երուսաղեմի Պատրիարք Նուրհան սրբազանի կողմից Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակը:
13:15 • 15.08.13Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ ԲաբայանըՄիքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Պատճառը գլխուղեղի ուռուցքն էր:
12:59 • 15.08.13Օգոստոսի 15-21-ին որոշ մարզերում ուժեղ քամիներ են սպասվումՕգոստոսի 15-21-ը Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես՝ Կոտայքում, Գեղարքունիքում և Արմավիրում ուժեղ քամիներ են սպասվում. ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հորդորեց զգույշ լինել:
12:22 • 15.08.13Քելբաջարի ճանապարհին «ՎԱԶ-2102»-ը բախվել է արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է«ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով` վարորդը 1975 թ. ծնված Արտակ Գևորգյանը, տեղում մահացել է:
12:19 • 15.08.13Դաշտավան գյուղի մոտ «Ֆորդի» վարորդը բախվել է անասնագոմի և մեկ ժամ անց մահացելԱ. Հայրապետյանի ընկերը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մեկ ժամ անց Արթուր Հայրապետյանը մահացել է:
12:19 • 15.08.13Եգիպտոսում զոհերի պաշտոնական թիվը 525 է, ըստ «Մուսուլման եղբայրների»՝ 2.000 (տարբերակ 3, լուսանկարներ)Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորեքշաբթի օրն ուժայինների կողմից իսլամիստների վրանային ճամբարը ցրելուց հետո սկսված բախումների զոհերի թիվն ավելացել է։
12:19 • 15.08.13Ապարան-Աշտարակ ճանապարհին պատահարի հետևանքով 23-ամյա վարորդը տեղում մահացել էՕգոստոսի 14-ին, ժամը 16:50-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
12:09 • 15.08.13Կառավարությունն արդիականացնում է բնակչության պետռեգիստրի համակարգըԿառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ձեռք բերված սարքավորումներն ամրացվել են ՀՀ ԿԱ ոստիկանությանը ...
12:00 • 15.08.13Կառավարության որոշմամբ գումար տրամադրվեց սպորտի նախարարությանը և մարզական մի շարք ֆեդերացիաներիԿառավարության որոշմամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով նախարարությանը հատկացվել է 3 174.8 հազ. դրամ:
11:46 • 15.08.13Մերձմոսկովյան շրջանում մոտ 2.000 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվելՈստիկանությունը քննարկում է փաստաթղթերը կեղծելու և անօրինական ներգաղթ կազմակերպելու հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը:
09:47 • 15.08.13Երևանում ամբողջությամբ այրվել է արագ սննդի պատրաստման կետԱյսօր՝ ժամը 00.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում, այրվում է կրպակ:
09:40 • 15.08.13Ջորջիայի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցելՏեղի ոստիկանությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել թափոնների, այդ թվում՝ վտանգավոր թափոնների վերամշակման արտադրամասում:
