Իրադարձային
-ից
-ը
14:49 • 26.07.13Մեքսիկայի «թմրանյութերի թագուհին» ԱՄՆ-ում դատապարտվել է 70 ամսվա ազատազրկմանԲելտրանի անմիջական մասնակցության արդյունքում 1990-ական թվականներին ստեղծվել է Մեքսիկայի ամենահզոր հանցախմերից մեկը՝ «Սինաոլա» կարտելը։ Նախկինում կինը 5 տարի է անցկացրել մեքսիկական բանտերից մեկում։
14:09 • 26.07.13Սևանում հեծանվանավակ է շրջվել, փրկարարները փրկել են 4 մարդուՍևանի թիվ 3 հանրային լողափում այսօր՝ ժամը 12.17-ին, ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի։ Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները...
13:32 • 26.07.13Բրիտանացի ամուսնալուծված զույգը 20 տարի անց վերամիավորվել է՝ երիկամի շնորհիվԻնչպես նշում է Daily Mail-ը, 53-ամյա Գորդոն Հենրին կրկին նվաճել է նախկին կնոջ՝ Ջոան ՄըքՖարլեյնի սիրտը, այն բանից հետո, երբ իր երկամներից մեկը զոհել է նրան կյանքը փրկելու համար։
13:22 • 26.07.13Վթարի ենթարկված իսպանական գնացքի մեքենավարը Facebook-ում հպարտացել է արագության գերազանցման համարՀայտնի է դարձել, որ Ամոն Facebook սոցիալական ցանցում ավելի վաղ տեղադրել է արագաչափի լուսանկարներ, որում երևում էր, որ գնացքն ընթացել է 200 կմ/ժամ արագությամբ։
12:39 • 26.07.13Ցուցարարներն անժամկետ նստացույց են հայտարարում քաղաքապետարանի դիմաց (տեսանյութեր, ֆոտո)Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է բողոքի ակցիա ընդդեմ տրանսպորտի թանկացման։ Ավելի վաղ Facebook-յան «Վճարիր 100 դրամ» էջում տարածվել էր հայտարարության տեքստը, որտեղ նշված են այն ...
12:05 • 26.07.13Իտալիայում ավելի քան 100 մաֆիոզներ են ձերբակալվելՁերբակալվածների թվում կան հայտնի քաղաքական գործիչներ, արդյունաբերողներ, փաստաբաններ, բժիշկներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
11:36 • 26.07.13ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը ևս կոչ է արել «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օժանդակություն հատկացնել ԼՂ-ինԱՄՆ-ի Սենատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի վերին պալատն է) արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ ձայների 23 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2014թ. ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների....
10:56 • 26.07.13Երևան-Մեծամոր ճանապարհի վրաերթի են ենթարկել 20-ամյա երիտասարդիԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
10:55 • 26.07.13Կիևից սխալմամբ Բաքու ուղարկված ՀՀ քաղաքացին վերադարձել է ԿիևԿիևի օդանավակայանից սխալմամբ Երևան ուղարկվելու փոխարեն Բաքու ուղարկված Ասատուր Խաչատրյանը Բաքու-Կիև «МАУ» ավիաընկերության 602 չվերթով վերադարձել է Կիև:
09:20 • 26.07.13Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել. զոհվել է 3 մարդԿուրիտիբա ու Ֆլորիոնոպոլիս քաղաքներում մեծերն ու երեխաներն ուրախացած ձնագնդի են խաղում։ Այս քաղաքներում մարդիկ ձյուն չէին տեսել արդեն մի քանի տասնամյակ. ջերմաստիճանն այստեղ իջել է -7.4 աստիճան ցրտի։
08:57 • 26.07.13ԱՄՆ-ում հայտնի նյարդաբանը խանդից դրդված թույնել է իր կնոջըՆյարդաբանը կնոջ վիտամինային կոկտեյլի մեջ է լցրել ցիանայինի կալիում՝ խաբելով, թե այն կօգնի հղիանալ։ Ֆերանտեն համարվում է ամբողջ աշխարհում առաջատար մասնագետներից մեկը՝ Շարկոյի հիվանդության բուժման գծով։
08:36 • 26.07.13Քաղաքապետարանում լուծում կգտնեն, եթե մի քիչ մտածեն. Հովհաննես Շահինյան«Նախ հստակ հաշվարկ պետք է արվի, ոչ թե էմոցիոնալ մոտեցումներ ցուցաբերեն, պետք է տնտեսական հիմնավոր մասնագիտական հաշվարկ՝ հասկանալու համար, թե ինչը ինչի դիմաց է վճարում»,– ասում է նա։
01:31 • 26.07.13Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 17 մարդԸնդհանուր առմամբ հուլիսին, որն այս տարվա ամենաարյունոտ ամիսն է, Իրաքում զոհվել է մոտ 700 մարդ:
01:06 • 26.07.13Ֆրանսիայում ոստիկանները Էյֆելյան աշտարակի`60 տոննայի չափով չինական արձանիկներ են առգրավելՖրանսիական ոստիկանությունը առգրավել է 60 տոննա ապօրինի ներկրված Էյֆելյան աշտարակի արձաններ: Դրանք երկիր են ներկրել չինական արտաքինով մի քանի կին:
23:23 • 25.07.13ԱՄՆ Կոնգրեսում մշակվել է օրինագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում Սնոուդենին ապաստան տրամադրող պետության նկատմամբԱՄՆ Կոնգրեսում մշակել են հատուկ օրինագիծ, որում նշվում է, որ Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրած պետության նկատմամբ կկիրառվեն միակողմանի պատժամիջոցներ:
