Իրադարձային
-ից
-ը
13:33 • 27.07.13Սնոուդենին ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկում է սպառնումԱՄՆ-ում հայտարարել են, որ մահապատժի չեն ենթարկելու Սնոուդենին։ Ամերիկացի փորձագետները նշել են, որ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա հայրը, սակայն, արդար դատավարությանը չի հավատում։
12:55 • 27.07.13Վրաերթի է ենթարկված 4-ամյա երեխան մահացել էՀուլիսի 21-ին՝ ժամը 20:25-ին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի էր ենթարկել 2009 թ. ծնված Էդուարդ Հարությունյանին, ով երեկ մահացել է հիվանդանոցում:
12:47 • 27.07.13Արմավիրի մարզում երեք մեքենա իրար են բախվել, վարորդներից մեկը տեղում մահացել էՊատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա վարորդ Մ. Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
12:08 • 27.07.13«Վճարելու ենք 100 դրամ» ակցիայի անդամները չեն ընկրկում. գիշերն անցկացրել են քաղաքապետարանի առջև (տեսանյութ)«Վճարելու ենք 100 դրամ» շարժման 15 մասնակիցներ անժամկետ նստացույցի շրջանակում գիշերն անցկացրել են Երևանի քաղաքապետարանի առջև և թրջվել, երբ ժամը 2-ին գործի են գցվել ջրցան շատրվաններն ու մեքենան:
09:43 • 27.07.13Եգիպտոսի տարբեր քաղաքներում ցույցերի է դուրս եկել 30 մլն մարդ,Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում իսլամիստների կողմնակիցների և հակառակորդների բախումների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 100 մարդ։
09:13 • 27.07.13Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում չի կայացել, բայց սկսում է զբաղեցնել այն տեղը, որն իրենն էԸստ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ միամտություն կլինի կարծել, թե քաղաքացիական հասարակությունը կարող է փոխարինել քաղաքական ուժերին։
00:43 • 27.07.13Մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջորջ Ֆիդիաս ՄիթչելլըՄիթչելլն իր կյանքի վերջին տարիներին միացել էր Ուորրեն Բաֆֆետի և Բիլլ Գեյթսի նախաձեռնությանը, որով նախատեսվում էր ունեցվածքի կեսը տրամադրել բարեգործական նպատակների համար:
23:35 • 26.07.13Կապանում հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել բնակչինՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 26-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Դավիթ Բեկի արձանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը:
20:25 • 26.07.13Հալեպ-Երևան ավտոբուսից Թուրքիայի հետ սահմանի մոտ 5 հայ է առևանգվել (թարմացված)Սիրիայում այսօր հայ 5 տղամարդ է առևանգվել։ Նրանք եղել են Հալեպից Երևան ուղևորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։
18:09 • 26.07.13Հիվանդանոցում մահացել է «Զվարթնոց» օդանավակայանի պետի եղբայրը, ով ինքնասպանության փորձ էր կատարելԱյսօր՝ հուլիսի 26-ին, Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ցոլակ Թանգամյանը, ով ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրն է:
16:39 • 26.07.13«Բարև Երևանը»-ը պահանջելու է Տարոն Մարգարյանի հրաժարականը«Ամբողջովին բացահայտելու ենք այս իշխանությունների անգրագետ գործողությունների շարքը և սեփական շահերով առաջնորդվելու մոլուցքը: Ինչքան կերել եք, լափել եք, գոնե տեղ թողեք, որ հասցնեք մարսել»,– ասել է նա:
16:33 • 26.07.13Սիրիական ընդդիմությունն օգոստոսի 3-ից 4-ը հավաք կանցկացնի ՍտամբուլումԸնդդիմադիր կոալիցիայի նոր ղեկավար Ահմադ Ջարբան հայտարարել է, որ լիահույս է, որ Թուրքիայում կայանալիք հանդիպման արդյունքում իրենց կհաջողվի մեկ ամսվա ընթացքում անցումային կառավարություն ձևավորել։
15:46 • 26.07.13Երևանում հեծանվորդը կրակել և սպանել է տաքսու 33-ամյա վարորդինժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում ...
15:17 • 26.07.13Հրապարակվել է 2013-ի 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկըԽոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը» ընկերությունը, որն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, վճարել է ավելի քան 19.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր:
14:53 • 26.07.13Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին կալանավորվել է 15 օրովՀուլիսի 3-ին պաշտոնանկ արվելուց հետո՝ Մուհամեդ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ։ Նրա դեմ մի քանի մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում պետական դավաճանության, տնտեսական հանցագործությունների և այլն:
